Ամենավտանգավորը գաղափարների նենգափոխումն է․ Լարիսա Մինասյանը՝ Սորոսի գրասենյակի դեմ տարվող պայքարի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
Բոլորը

Երեկ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գրասենյակի առջև կայացավ Նարեկ Մալյանի և նրա նախաձեռնության անդամների կազմակերպած երրորդ ակցիան, որի ընթացքում գրասենյակի աշխատանքը ավելի քան երկու ժամով արգելափակվել էր։ Մալյանը հայտարարեց, որ այդ ակցիաները լինելու են շարունակական։

Factor.am-ի հարցազրույցը «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի հետ.

 

Տիկի՛ն Մինասյան, արդեն երրորդ ակցիան է անցկացվում Ձեր գրասենյակի առջև, ի վերջո՝ ձեզ համար պա՞րզ է, թե ինչ պահանջներ է առաջադրում այդ խումբը։ Երեկ Մալյանն ասաց, որ չեն եկել հիմնադրամից ինչ-որ բան պահանջելու, ասաց՝ ավելին, նույնիսկ կառավարությունից է անիմաստ պահանջելը։

Պահանջները, որ խումբը ներկայացրել է, գրասենյակին չեն ուղղված, այլ՝ քաղաքական ուժերին։ Գրասենյակը օգտագործվում է որպես հնարավորություն՝ ուշադրություն գրավելու, բացարձակ ստերը տարածելու և ատելությունը քարոզելու։ Դա ես կդասեի սադրանքի շարքին, սադրանք մեր նկատմամբ, սադրանք ընդհանրապես քաղաքացիական հասարակության և ինչ-որ գաղափարների դեմ։

Ունե՞ք հարցի պատասխանը, թե ինչու է հենց հիմա «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գրասենյակը հայտնվել այդպիսի թիրախավորման ներքո։ Այս շրջանում որոշակի կարևորության դատական պրոցեսներ են ընթանում, նաև հիշենք, որ Հայաստանում հիմնադրամը գործում է սկսած 1997 թվականից։ Ի՞նչ է փոխվել։

Վերաբերմունքը գրասենյակի նկատմամբ փոխվել է հեղափոխությունից հետո։ Փոխվել է այն, որ հեղափոխությունը ընձեռել է հնարավորություն՝ այն գաղափարները և նպատակները, որ մենք հետապնդել ենք այս 20 երկար տարիների ընթացքում, հիմա հասանելի դառնան, այն է՝ ժողովրդավարության իրական հաստատումը, արդարադատության ու արդարության իրական հաստատումը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և պաշտպանությունը, ոչ զավթված, որակյալ և հասանելի կրթությունը։ Այդ ամենը, իհարկե, աշխատելու է հօգուտ նրան, որ զավթված համակարգը չվերականգնվի։ Եվ իհարկե, այդ հնարավորությունը, դրա իրականացման սպառնալիքը փոխել է վերաբերմունքը։ Սակայն վերջին երեք ամսվա ու վերջին երեք շաբաթվա ընթացքում փոխվել է նաև այդ վերաբերմունքը, և սաստկացել։

Ընտրություններում ևս մեկ անգամ պարտվեց ռևանշիստական մտադրությունը և նպատակը, ու քաղաքացիական հասարակությունը համախմբվելով՝ արդեն ներկայացրեց շատ ավելի հավակնոտ ռեֆորմի, վերականգնման, վերափոխման մի ծրագիրը, և դա, որպես իրականացվելիք պլան չէր կարող դուր գալ այդ ուժերին, որոնք մտածում էին՝ փոքր սադրանքներով, սաբոտաժներով կկարողանան ջլատել հեղափոխության հաջողությունը։ Բայց վերջին շրջանում, երբ հանրությունը ձեր նշած դատավարությունների ընթացքում արդարադատության, արդարության հասանելիության լուրջ պակաս տեսավ և դրանից շատ վրդովվեց, և իսկապես պահանջատեր դարձավ ավելի խորքային, սկզբունքային ռեֆորմի, և իշխանությունը արձագանքելով այդ պահանջին, շատ ավելի որոշակի քայլեր սկսեց ձեռնարկել, ու վտանգը՝ նրանց չվերադարձի, վտանգը պատասխանատվության առաջ կանգնելու, շատ ավելի մեծացավ։

Ձեզ՝ գրասենյակին, մեղադրում են հակապետական գործունեության մեջ։ Ի՞նչ մեկնաբանություն ունեք սրա հետ կապված։

Բանն այն է, որ այդ մեկնաբանությունը ամենավտանգավոր դաշտից է։ Ի՞նչ նկատի ունեմ, ո՛չ թե որպես մեղադրանք վտանգավոր է, որովհետև անհեթեթ է։ Բայց վտանգավոր է նրանով, որ նենգափոխվում են գաղափարները, պետությունը, պետականը հակապետականը․․․ Բանն այն է, որ պետությունը մի խումբ իշխանական ուժերը չեն, դա անգամ լեգիտիմ իշխանությունը չէ, պետությունը մենք բոլորս ենք, պետությունը հանրային ինստիտուտներն են, հանրությունն է, համայնքներն են, տեղական ինքակառավարումն է, և այդ նենգափոխությունը հենց այն է, ինչը մենք կոչում ենք զավթում։ Մի խումբ՝ իրեն իշխանություն կոչող, իրեն նույնականացնում էր պետության հետ։

Եվ ամեն ինչ, ինչ-որ իրենց շահերից չէր, այլ դրա դեմ, փորձում էր ներկայացնել որպես հակապետական պայքար, պայքար, որ կառավարումը չլինի պատշաճ և թափանցիկ ու հնարավոր չլինի տասը տարում տասը միլիարդ գողանալ և դուրս բերել երկրից, դա հակապետական էր, պայքար, որ երեխաները չլինեն անգրագետ, իսկ մենք այսօր ունենք 19-ից 21 տարեկան երիտասարդների 10% անգրագիտություն, պայքարը դրա դեմ կոչվում է հակապետական, պայքարը առ այն, որ մարդուն հարգանքով վերաբերվեն թե՛ աշխատանքի վայրում, թե՛ կալանավայրում, թե՛ հարգեն և պաշտպանեն իրավունքը, և այն գործողությունը ուղղված պաշտպանության, կոչվում է վտանգավոր և հակապետական։ Այ հենց դա է վտանագավոր, որ մենք ունենք մի իրավիճակ, երբ ակամայից նենգափոխվում են գաղափարները և բանավեճը բերվում է մի դաշտ, որը բանավեճային չէ։

Ինչո՞ւ չեք ցանկանում բանավիճել Մալյանի հետ, նա այդ մասին երեկ էլ խոսեց։

Հենց այս պատճառով, բայց նաև ուրիշ պատճառներով։ Բանավեճը հնարավոր է, երբ կա երկու կամ երեք կարծիք, բանավեճ, որը հիմնված է փաստերի, ինչ-որ տրամաբանական մոտեցումների վրա, և ոչ թե մի կողմից դա փաստարկված կարծիք է, իսկ մյուս կողմից՝ սուտ։ Սուտ, կներեք բառիս համար, այնքան ակնհայտ և լկտի, որ բացարձակ անգամ պատրանք չկա այդ սուտը ինչ-որ ձևով քողարկելու։ Դրա հետ չեն բանավիճում։ Դա բացահայտում են, եթե գտնում են, որ դա կարևոր է բացահայտել։ Դա արվում է թե՛ տարբեր գործընկերների, ինչ-որ չափով նաև մեր կողմից, որովհետև այդ տարափը շատ մեծ է։ Բայց ամենակարևորը՝ ինչու չեմ գնում բանավեճի, որովհետև իսկապես այն պատմույթը, որ հիմա գալիս է այդ բևեռից, դա նենգափոխել է շատ կարևոր գաղափարներ՝ ժողովրդավարություն, ընտրություններ, ինստիտուտներ, հայրենասիրություն։

Այդ գաղափարները նենգափոխվում են և բանավիճել այդ նենգափոխված գաղափարների շուրջ, լեգիտիմացնել այդ նենգափոխությունը, տեղիք տալ, որ ասեն՝ իսկ հիմա սրան պատասխանի։ Դա մի բան է, ինչպես որ՝ արդեն իսկ հաստատված տեսությունը՝ տեսականորեն և էմպիրիկ, ասեն, չէ՛, իսկ ես կարծում եմ էսպես չի, այ էսպես է։ Կասկածի տակ դնելը մի բան է, երբ կա տեղիք կասկածի՝ էմպիրիկ կամ տեսական, բայց ասել, որ իմ կարծիքը սա է, ապացուցիր՝ ինչու ոչ, այդտեղ արդեն սկսվում է մանիպուլյացիա և նենգափոխություն։ Եվ երրորդը, կեներեք, բայց կարծում եմ՝ բարոյական դաշտում շատ տարբեր են մոտեցումները, սա մի քիչ երկար խոսակցություն է, բայց անգամ այդ դաշտում չեմ գնա բանավեճի։

Տվյալ անձը հայտարարում է, որ դուք եք Հայաստանի իրական վարչապետը, որ ձեր գրասենյակն է Կառավարությունը, որ դուք եք արդարադատության նախարար նշանակելու եւ այլն։ Վարչապետի կարգավիճակի հիշատակմամբ ի՞նչ խնդիր է փորձ արվում լուծել, ըստ Ձեզ։

Հենց նույնն է, ինչի մասին ես արդեն խոսեցի։ Սա ամենացայտուն նենգափոխության փորձն է։ Մենք երկար տարիների պայքարի և հեղափոխության շնորհիվ հիմա ունենք լեգիտիմ իշխանություն, լեգիտիմ վարչապետ։ Այդ ինստիտուտը արել է մի մեծ առաջին քայլ՝ կայանալու, էլի կներեք բառիս համար, այդպիսի լկտի պատմույթները, այդպես ցածրացնելը ինստիտուտը բացի նրանից, որ վիրավորական է, դա նաև անվստահություն է սերմանում ընդհանրապես ժողովրդավարական պրոցեսի նկատմամբ։ Ըստ որում, մարդ, քաղաքացի, գնում ու ընտրում է իշխանությանը և վարչապետին։ Մենք արել ենք այդ ընտրությունը և հիմա այդ ընտրությունը ոչ թե դրվում է կասկածի տակ, որովհետև տեղ չկա կասկածի, որ եղել են լեգիտիմ ընտրություններ, այդ ինստիտուտը փորձում են նվաստացնել և դա շատ վտանգավոր է։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան