Հ1-ը չի կարող «պաչպչվելու» մասին ռեպորտաժ հեռարձակել. Արա Շիրինյանը՝ եթերի որակի բարձրացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը շարունակելու է պաշտոնավարել: Այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

«Կադրային փոփոխություններ, կարծում եմ, ցանկացած հիմնարկում է տեղի ունենում: Եթե նկատի ունենք զանգվածային, ապա՝ ոչ»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Մարգարիտա Գրիգորյանի անունը միշտ կապվել է չարաշահումների հետ, Արա Շիրինյանն ասաց. «Թույլ տվեք ես ինքս ուսումնասիրեմ այդ աղմկահարույց պատմությունները, հետո հետևություն կանեմ»,- ասաց նա:

Բացի այդ, արձագանքելով քննադատություններին, որ իր անունը կապվում է իշխող ՔՊ-ի հետ, և հիմա էլ Հանրային հեռուստաընկերությունը դառնալու է այս իշխանությանը սպասարկող հեռուստաընկերություն՝ Արա Շիրինյանը շեշտեց. «Ես կուսակցական պատկանելություն չունեմ, կարող եմ ունենալ որոշ համակրանքներ մարդկանց և քաղաքական տեսակետների նկատմամբ։ Իսկ որ Հանրային հեռուստաընկերությունն առաջին հերթին պետք է ծառայի հանրության շահին, այո՛, այդպես է: Ամեն ինչ անելու եմ՝ այդ նպատակին հասնելու համար»։

Հարցին՝ արդյո՞ք կառույցում ուսումնասիրություն ընթանում է չարաշահումների բացահայտման հետ կապված, և նա դիմե՞լ է, որ ուսումնասիրեն, Արա Շիրինյանը պատասխանեց. «Այդ դուք պետք է դիմեք նաև»:

Նախկինում կարծիք կար, որ «Առաջին ալիք»-ը չի արտացոլում իրական պատկերը, շրջանառվում էր «Հ1-ի Հայաստան» եզրույթը, որն ընդգծում էր լրատվամիջոցի՝ հանրությունից կտրված լինելու փաստը: Շիրինյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այժմ այս ջրբաժանը վերացված է: «Ո՛չ, իրակե դեռ չէ: Ես չեմ կարծում, որ դա շատ արագ կատարվող գործընթաց է, որովհետև այդ փոփոխությունը պետք է տեղի ունենա նաև մարդկանց մեջ»,- ասաց նա:

«Առաջին ալիքը» յուրաքանչյուր իշխանության օրոք տվյալ ղեկավարի մասին փառաբանող ֆիլմ է նկարահանում: Մասնավորապես, Սերժ Սարգսյանին նվիրված «Մտքով տուն» և Նիկոլ Փաշինյանին նվիրված «Քայլ դեպի հեղափոխություն» ֆիլմերը: Հարցին՝ նման ֆիլմեր նկարահանելուց առաջ Հ1-ն ուսումնասիրո՞ւմ է հանրության կարծիքն, արդյո՞ք նման ֆիլմեր նկարահանելու անհրաժեշտություն կա, Արա Շիրինյանը պատասխանեց. «Փորձում ենք հասկանալ, թե մեզանից ինչ է պահանջում հանրությունը: Ինչ էլ հաղորդի, միշտ կգտնվեն տարբեր կարծիքներ, որ պաշտպանում է այս կամ այն կողմին: Դրա համար Հանրայինը պետք է ունենա իր սեփական ասելիքը, որի հետ էլի շատ մարդիկ համաձայն չեն լինի»:

Վերջերս Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդաշարը «Հաղթանակի զբոսայգուց» ռեպորտաժ էր պատրաստել, որի առանցքում, ինչպես լրագրողն է նշում, «պաչպչվողներին» բացահայտելն էր: Արա Շիրինյանից հետաքրքրվեցինք՝ «Առաջին ալիքը» պե՞տք է նման մակարդակի արտադրանք հրամցնի լսարանին. «Ո՛չ, բայց Հանրայինը պետք է ստեղծի նույն ժանրի մեջ իր պրոդուկտը: Երբ կստեղծենք դա, այդ դեպքում կսկսենք փոխարինել այ տենց հաղորդումներ, որոնք միանշանակ չեն կարող համապատասխանել Հանրային հեռուստաընկերության արտադրանքը կոչվելուն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան