Գծատերերին լիցենզիայից զրկելն իրենց համար նվեր կլինի․ Երևանի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը չի միջամտել թիվ 46 երթուղու միկրոավտոբուսի վարորդին աշխատանքից ազատելու հարցին։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Հիշեցնենք՝ երեկ աշխատանքից ազատվեց թիվ 46 երթուղու միկոավտոբուսի վարորդ Ռուստամը՝ ղեկին ծխելու և դրա հետևանքով քաղաքացու հետ վիճաբանության պատճառով։

Factor.am-ի դիտարկմանը, թե ընկերությանը կարող էին զրկել լիցենզիայից, քաղաքապետն արձագանքեց. «Այսօր շատ ու շատ մասնավորներ գալիս են, ասում են՝ խնդրում ենք, սիրելի քաղաքապետարան, վերցրեք գիծը մեզանից, մենք չենք ուզում գիծը սպասարկել։ Այսինքն՝ եթե այսօր ասում եք, որ մենք զրկում ենք լիցենզիայից այս գիծը, դա իրենց համար նվեր է»։

Մարությանի պատկերացմամբ՝ ինքներս պետք է փոխվենք. «Հանրային տրանսպորտն այս պահին 90 տոկոսով մասնավորին է պատկանում։ Ես անձամբ այս սխեմային դեմ եմ, գտնում եմ, որ մեծամասամբ ոլորտը պետք է կառավարի համայնքն ու պետությունը։ Եվ մեր նոր ծրագրով, որն արդեն ներկայացրել ենք կառավարություն, այդտեղ, մեր պատկերացմամբ, մեծամասամբ տրանսպորտային գծերը համայնքինն են։ Գծատերերն էլ վերջին տարվա մեջ ոչ մի ներդրում չեն անում, իրենք էլ սպասում են նոր ծրագրին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան