«Սանիթեքի» հետ պայմանագիրը, հնարավոր է, լուծարվի. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

«Իմ պաշտոնավարման հենց առաջին օրվանից փորձել եմ «Սանիթեք» ընկերության հետ գալ այնպիսի վիճակի, որ իրենք կարողանան պատշաճ կատարել իրենց պարտականությունը»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շարունակելով. «Ես անձամբ մասնակցում էի այդ հանդիպումներին, որ հասկանայի՝ ինչ խնդիր ունենք այդտեղ և ինչով կարող է քաղաքապետարանն աջակցել։ Վստահեցնում եմ, որ մենք մեր կողմից արել ենք ամեն ինչ, սակայն «Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարող սպասարկել, այսինքն՝ այդ ունակությունը չունի սպասարկելու Երևան քաղաքը»։

Քաղաքապետի խոսքով՝ «Սանիթեք» ընկերության մեքենաների քանակը, աշխատուժի թիվը, մեքենաների տեխնիկական վիճակը զրոյական են:

«Օրական 12-18 մեքենա են հանում՝ իրենց ասելով, բայց այդ մեքենաների մեծ մասը ճանապարհի կեսից փչանում է։ Մենք փորձեցինք իրենց օգնել, ամեն ինչ արեցինք, բայց իրենք նոր ներդրումներ չեն անում: Դուք տեսնում եք՝ ինչ վատ վիճակում են գտնվում աղբամանները, մինչդեռ, ըստ պայմանագրի, Երևանում պետք է լինի 8 հազար աղբաման, բայց առկա է մոտ 5 հազարը, որոնց վիճակը շատ վատ է։ Ես այդտեղ հասկացա, որ այս մարդիկ ունակ չեն, կամ ցանկություն չունեն համագործակցելու քաղաքի հետ, իսկ քաղաքը չի կարող անվերջ սպասել մի ընկերության»,- ասաց քաղաքապետը՝ չբացառելով, որ առաջիկայում աղբահանություն իրականացնող միակ ընկերության հետ պայմանագիրը լուծարեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան