Ալեն Սիմոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդումը ՀՔԾ-ն դեռ չի ստացել

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունը դեռ չի ստացել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դեմ ՀՔԱՎ գրասենյակի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը։

Այս մասին Factor.am-ին փոխանցեց ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Թեև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց՝ դիմումը արդեն փոստով ուղարկել են քննչական ծառայություն։ Իրավապաշտպանից տեղեկացանք, որ հանցագործության մասին հաղորդմաամբ ՀՔԾ-ից պահանջել են ստուգել՝ Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ներկայացված տվյալների իսկությունը, և որքանո՞վ է Ալեն Սիմոնյանի՝ հաշտվետու ժամանակահատվածում գույքի ավելացման և (կամ) պարտավորությունների նվազման չափը, ու պարզել, թե արդյո՞ք դրանք էականորեն չեն գերազանցում նրա օրինական եկամուտները և ողջամտորեն հիմնավորվում են դրանցով։

Այս նպատակի համար, ըստ իրավապաշտպան կազմակերպության, անհրաժեշտ է պարզել հաշվետու ժամանակահատվածում Սիմոնյանի կողմից ձեռք բերված ու օտարված գույքի արժեքը, ինչպես և պարտավորությունների ու դրամական միջոցների ծավալի փոփոխությունը։

Նշենք, որ հաղորդումը կազմվել է Փաստերի ստուգման հարթակի՝ «Fip.am»-ի արձանագրած փաստերի հիման վրա։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը երեկ Factor.am-ին այս առիթով պատմել էր․ «Մեր կոլեգաները հայտնաբերել են, որ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի հայտարարագրում գրված է ո՛չ այն տրանսպորտային միջոցը, որը գրված է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, այլ մեկ ուրիշ տրանսպորտային միջոց, որը ավելի թանկ էր և ձեռք էր բերվել պաշտոնավարման օրոք արդեն։ Ալեն Սիմոնյանը պաշտոնը ստանձնել է Mitsubishi ավտոմեքենայով, որն արժեր 10-ից 11 հազար դոլար, պաշտոնավարման ժամանակ ձեռք է բերել Range rover, որն արժեր 25 500 ԱՄՆ դոլար, բայց պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գրել է արդեն Range rover ավտոմեքենան, թեև ինքը պետք է գրեր Mitsubishi-ն։ Որպեսզի իր հնարավոր հարստացումը երևար իր տարբեր հայտարարագրերի մեջ, ու որ հասարակությունը և իրավապահները հնարավորություն ունենային հասկանալ՝ Ալեն Սիմոնյանը պաշտոնավարման ժամանակ իր գույքային դրությունը որքանով է բարելավել, որքանով՝ ոչ, և արդյոք այդ բարելավումը կարող էր պայմանավորված լինել իր աշխատավարձով, թե՞ ոչ»։

Դանիել Իոաննիսյանը Հատուկ քննչական ծառայությունից ակնկալում է քրեական գործի հարուցում կեղծ հայտարարագիր ներկայացնելու հիմքով։

Ըստ նրա՝ Ալեն Սիմոնյանը կարող էր իմանալ, որ պետք է գույքի մասին հայտարարագրում նշում անի պաշտոնը ստանձնելու օրվա, և ոչ թե հայտարարագիրը լրացնելու դրությամբ․

«Նա պետք է արտացոլեր Mitsubishi-ն, և ոչ թե Range rover ավտոմեքենան»։

Արձագանքելով իր դեմ հանցագործության մասին հաղորդում տալու հանգամանքին, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը երեկ Factor.am-ի հետ զրույցում ասել էր․ «Դանիել Իոաննիսյանն էր խոստացել հանցագործության մասին հաղորդում տալ, ինչու՞ է Արթուր Սաքունցը տվել։ Ես մտածելու բան չունեմ, իրականում ավելի լավ։ Եթե իմ հրապարակած փաստաթղթից հետո կասկած կա ինչ֊որ մարդկանց մոտ, թող ՀՔԾ էլ դիմեն, ՄԱԿ էլ դիմեն»։

 

Ռոբերտ Անանյան