Ալեն Սիմոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՔԾ․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստերի ստուգման հարթակի՝ «Fip.am»-ի արձանագրած փաստերի հիման վրա ՀՔԱՎ գրասենյակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը․

«Մեր կոլեգաները հայտնաբերել են, որ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի հայտարարագրում գրված է ո՛չ այն տրանսպորտային միջոցը, որը գրված է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, այլ մեկ ուրիշ տրանսպորտային միջոց, որը ավելի թանկ էր և ձեռք էր բերվել պաշտոնավարման օրոք արդեն։ Ալեն Սիմոնյանը պաշտոնը ստանձնել է Mitsubishi ավտոմեքենայով, որն արժեր 10-ից 11 հազար դոլար, պաշտոնավարման ժամանակ ձեռք է բերել Range rover, որն արժեր 25 500 ԱՄՆ դոլար, բայց պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գրել է արդեն Range rover ավտոմեքենան, թեև ինքը պետք է գրեր Mitsubishi-ն։ Որպեսզի իր հնարավոր հարստացումը երևար իր տարբեր հայտարարագրերի մեջ, ու որ հասարակությունը և իրավապահները հնարավորություն ունենային հասկանալ՝ Ալեն Սիմոնյանը պաշտոնավարման ժամանակ իր գույքային դրությունը որքանով է բարելավել, որքանով՝ ոչ, և արդյոք այդ բարելավումը կարող էր պայմանավորված լինել իր աշխատավարձով, թե՞ ոչ»,- նշեց Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ Հատուկ քննչական ծառայությունից ակնկալում են քրեական գործի հարուցում կեղծ հայտարարագիր ներկայացնելու հիմքով։ Ըստ Իոաննիսյանի՝ Ալեն Սիմոնյանը կարող էր իմանալ, որ պետք է գույքի մասին հայտարարագրում նշում անի պաշտոնը ստանձնելու օրվա, և ոչ թե հայտարարագիրը լրացնելու դրությամբ․ «Նա պետք է արտացոլեր Mitsubishi-ն, և ոչ թե Range rover ավտոմեքենան»,- նշեց նա։

Նշենք, որ հունիսի 5-ին Factor.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը զարմանք էր արտահայտել, թե ինչու Դանիել Իոաննիսյանի թիմը չի դիմել ՀՔԾ։ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը՝ ՀՔԾ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մասին, Factor.am-ը կներկայացնի քիչ անց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան