Ես մտածելու բան չունեմ. Ալեն Սիմոնյանն՝ Արթուր Սաքունցի՝ իր դեմ ՀՔԾ-ում հաղորդում տալու մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դանիել Իոաննիսյանն էր խոստացել հանցագործության մասին հաղորդում տալ, ինչու՞ է Արթուր Սաքունցը տվել»,- Factor.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի այն հայտարարությանը, որ Փաստերի ստուգման հարթակի հրապարակման հիման վրա, ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը իր դեմ Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

«Ես մտածելու բան չունեմ, իրականում ավելի լավ։ Եթե իմ հրապարակած փաստաթղթից հետո կասկած կա ինչ֊որ մարդկանց մոտ, թող ՀՔԾ էլ դիմեն, ՄԱԿ էլ դիմեն»,֊ ասաց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Փաստերի ստուգման հարթակը հոդված էր հրապարակել, որի համաձայն՝ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում առկա են կեղծ տվյալներ:

Մասնավորապես, հոդվածի հեղինակը պնդում է, որ Ալեն Սիմոնյանը հայտարարագրում ներկայացրել է նախքան պաշտոնը ստանձնելը ձեռք բերված մարդատար ավտոմեքենա: Սակայն լրատվամիջոցը Ճանապարհային ոստիկանությունից ստացել է փաստաթուղթ, որի համաձայն՝ այդ մեքենան Ալեն Սիմոնյանը ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո։

Նարեկ Կիրակոսյան