«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակի առջև տեղի ունեցավ հերթական բողոքի ակցիան

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Այսօր Նարեկ Մալյանի գլխավորությամբ ՎԵՏՕ նախաձեռնության մի խումբ անդամներ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակի առջեւ անցկացրեցին իրենց հերթական՝ թվով երրորդ բողոքի ակցիան, որը տեւեց ավելի քան երկու ժամ։

Հիմնադրամի գրասենյակի ելումուտն արգելափակած ակցիայի մասնակիցների պահանջները նույնն էին՝ հասնել նրան, որ Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակի գործունեությունը կասեցվի, քանի որ, ըստ նրանց, այդ գրասենյակը ֆինանսավորում է ծրագրեր, որոնք դեմ են ՀՀ պետական շահերին։

Ակցիայի կազմակերպիչ Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իրենց ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ որ հասնեն իրենց նպատակին։ Մալյանը նաեւ հայտարարեց, որ «Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակը հանդիսանում է ՀՀ իրական կառավարությունը, որտեղից էլ կայացվում են որոշումները։

Ի տաբերություն նախորդ ակցիաների, այս անգամ թե մասնակիցները, թե ոստիկանները ավելի սակավաթիվ էին։ «Ես հուսով եմ, որ երբ այս ամենը վերջանա, ինձ կարժանացնեն ԱԱԾ-ի գերատեսչական ինչ-որ մեդալի, որովհետև մենք բոլորս մեր թիմով իրականացրինք այն աշխատանքը, որը տարիներ շարունակ չի իրականացրել ԱԱԾ-ն ու շարունակում է չիրականացնել»,- նշեց  Նարեկ Մալյանը՝ ասելով, որ եթե ԱԺ քաղաքական ուժերը չցանկանան իրենց առաջադրած օրակարգով խորհրդարանում քննարկում հրավիրել, ապա իրենք ստորագրահավաք կսկսեն՝ ԱԺ-ում այս հարցով լսումներ անցկացնելու նպատակով։

 

Պաստառներից բացի, բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ նաև կեղծ դոլարներ էին բերել՝ առաջարկելով իրենց «այլընտրանքային գրանտները»։ «Իրենց Աստվածը դոլարն է, մերը՝ դրամը»,- պարզաբանեց Մալյանը։

Նելլի Մելքոնյան