«Սասստեքսի» ղեկավարությունից Շիրակի մարզպետի հետ հանդիպման չեն եկել. աշխատակիցների հարկադիր պարապուրդը շարունակվում է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասի ղեկավարության ներկայացուցիչները, ըստ ձեռք բերված նախնական պայմանավորվածության, այսօր պետք է հանդիպեին Շիրակի մարզպետի հետ, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։

«Հանդիպման չեկան, դժվար էլ թե գան: Ես չեմ կարծում, որ հանդիպման գալու են, պարզապես հերթական խոստումն  էր՝ ժամանակ շահելու համար։ Տնօրեն Քրիստիան Գելեջին մեզ չի էլ զանգել, կապը եղել է վարչապետի աշխատակազմի միջոցով, ու այդպես էլ չեկան։ Ինչ-որ պահանջել էինք իրենցից, որ կոնկրետ դիրքորոշում ներկայացնեն՝ ինչպե՞ս են տեսնում այս հարցի լուծումը, դա էլ չարեցին»,- ասաց Շիրակի փոխմարզպետը՝ նշելով, որ  տեսչական համապատասխան մարմինները պատրաստվում են ստուգումներ անցկացնել «Սասստեքս»-ում:

Դիտարկմանը, որ կարի արտադրամասի աշխատակիցները մտավախություն ունեն, որ չեն ստանա մայիսի աշխատավարձը, փոխմարզպետը նշեց, որ աշխատավարձերն անպայման պետք է վճարվեն:

«Իրավունք չունեն աշխատավարձերը չտալու, մարդկանց նյարդերի հետ են խաղում: Երբ տեսչական մարմինը ստուգում անցկացնի, դա էլ միաժամանակ կստուգի»,- ասաց Վարդան Գրիգորյանը՝ հավելելով. «Մարզպետարանի մակարդակով մեր հիմնական խնդիրն աշխատողներին աջակցելն է, որ ամեն անգամ գնան աշխատանքի, որպեսզի այդ հիմքով չկարողանան ազատել աշխատանքից, եթե չգնան, կարող են ազատել։ Այսինքն՝ ներկայանում են, մենք էլ հետո պահանջում ենք, որ նվազագույն աշխատավարձը ապահովեն»:

Ամեն օրվա պես այսօր էլ Գյումրիի «Սասստեքսի» աշխատակիցները գնացել են աշխատանքի, սակայն, ինչպես միշտ, ապարդյուն. գործարանի դռները կրկին փակ են եղել, ղեկավարությունից էլ ոչ ոք չի եկել ու ոչինչ չի ասել, թե ինչքան է շարունակվելու աշխատողների հարկադիր պարապուրդն ու տիրող անորոշ վիճակը։

«Առավոտը գնացել էինք գործի, ամեն ինչ էլի նույնն էր։ Ամեն օր նույն ձևով գնալու ենք, տեսնենք ե՞րբ է ինչ-որ փոփոխություն լինելու։ Դռները փակում են, ոչ մեկի ներս չեն թողնում: Իրենք իրենց քայլերը գիտեն, մենք չգիտենք՝ ինչ անենք»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատակցուհիներից մեկը։

Միայն գործարանի շինարարության գծով պատասխանատու Ներսես Թաշչյանը նշել է, որ ովքեր չեն ստացել ապրիլի իրենց աշխատավարձը, չորեքշաբթի կստանան։

«Կային մարդիկ, որոնք անցած աշխատավարձը չէին ստացել: Մեկը՝ ես, որովհետև գումարը չէր բավականացրել բոլորին վճարելու: Տալու են կիսատ աշխատավարձերը, ոչ թե 55.000 դրամ ամբողջական աշխատավարձը, այլ կամայական՝ ում ինչքան ասել էին»,- նշեց աշխատակցուհիներից մեկը։

Նշենք, որ ապրիլի 55.000 դրամ ամբողջական աշխատավարձի փոխարեն՝ աշխատողները ստացել էին կամայական աշխատավարձեր՝ 12.000-ից 35.000 դրամ, յուրաքանչյուրը վճարվել է ըստ տնօրինության հայեցողության։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ից ձեռնարկության աշխատողները հարկադիր պարապուրդում են։ Բանվորուհիների՝ աշխատանքային վատ պայմաններից ու աշխատավարձերի ամբողջական չվճարման բողոքներից հետո տնօրինությունը փակել է գործարանի դռները և աշխատողներին ներս չի թողնում։

Էմմա Չոբանյան