ՀՀ-ն կարող է որոշակի ձգողականության կենտրոն դառնալ, այստեղ լուրջ մտավոր ռեսուրս կա. Միխայիլ Շվիդկո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հանրության տարբեր շրջանակների ներկայացուցիչների միջև հանդիպումներ կազմակերպելու համար: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոն՝ հավելելով, սակայն, որ նման ձևաչափով շփման մասին որոշումը պետք է կայացնեն կողմերը:

«Ռուսաստանն այս դեպքում պատրաստ է միջնորդի և երաշխավորի դեր ստանձնել, ինչպես դա եղավ 2007, 2008, 2009 թթ., երբ մենք Արմեն Սմբատյանի և Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ տարբեր հանդիպումներ էինք կազմակերպում հայ և ադրբեջանցի հասարակության՝ խորհրդարանականների, լրագրողների, մշակույթի գործիչների միջև: Այսինքն՝ որոշակի փորձ կա, և եթե ռուսական մասնակցության կարիքը լինի և կողմերը խնդրեն օգնել, կօգնենք»,- ասաց ՌԴ նախագահի ներկայացուցիչը:

Միխայիլ Շվիդկոն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսին Երևան է գալու՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար շփման ձևաչափը հասկանալու, հայկական կողմի դիրքորոշումն ադրբեջանական կողմին փոխանցելու համար: Բայց այդ հարցով մանրամասն քննարկումներ Երևանում չի ունեցել: Ասում է՝ ժամանակին կարծում էր, որ մտավորականության ներկայացուցիչների հանդիպումների ձևաչափը կարող է շարունակվել, սակայն 2010 թվականին այն դադարեց գործել, քանի որ կողմերը համաձայնության չեկան:

«Հայաստանի կողմից, առաջին հերթին, այնպիսի տպավորություն կար, որ այդ կապերը ցանկալի արդյունք չեն տալիս: Տարբեր տեսակետներ, զգացողություններ կան: Հայաստանի՝ համենայն դեպս այն ժամանակվա իշխանությունների դիրքորոշումը բավական զուսպ էր. չեմ ուզում ոչ մի դեպքում քննադատել, դա երկրի իշխանությունների տեսլականն է երկրի շահերի մասին»,- նշեց նա:

Տարբեր ոլորտներում սերտ համագործակցության կարիք, ըստ Միխայիլ Շվիդկոյի, նաև Հայաստանն ու Ռուսաստանն ունեն: Ասում է՝ Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողովը» հարթակներից մեկն էր: Միխայիլ Շվիդկոն այն հաջողված է համարում:

«Կարծում եմ՝ Հայաստանի համար նման գագաթնաժողովի անցկացումը շատ կարևոր էր: Հայաստան եկան բարձրորակ մասնագետներ, փորձագետներ ամենատարբեր ոլորտներից՝ էներգետիկայից մինչև բարձր տեխնոլոգիաներ: Պատահական չէ, որ կլոր սեղանների մի մասը նվիրված էր հենց գիտական և տնտեսական խնդիրներին: Կարծում եմ՝ գագաթնաժողովը հաջող անցավ: Ընդհանրապես, Հայաստանը կարող է որոշակի ձգողականության կենտրոն դառնալ, քանի որ այստեղ լուրջ մտավոր ռեսուրս կա, լավ կրթական համակարգ ու աշխարհագրական դիրք»,- գագաթնաժողովի արդյունքներն ամփոփեց Միխայիլ Շվիդկոն:

Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը, սակայն, առավել արդյունավետ է համարում երկկողմ շփումները: Նա, միաժամանակ, ընդգծում է, որ դրանք պետք է ոչ թե ֆորմալ, այլ ավելի առարկայական ու արդյունավետ դարձնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան