Շրջանավարտներն ավելի ինքնավստահ են դարձել. Արայիկ Հարությունյան

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում ներկա է գտնվել «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ֆիզիկայի միասնական քննության համար հայտագրված 1460 դիմորդներից 174-ը քննություն էին հանձնում այս դպրոցում:

«Նախարարը հետևել է քննության կազմակերպչական աշխատանքներին, հաջողություն է մաղթել դիմորդներին, ինչպես նաև զրուցել դիմորդների ծնողների հետ:

Լրագրողների հետ զրույցում  նախարարը նշել է, որ քննական գործընթացը հանգիստ է ընթանում.
«Նախկին տարիներին, օրինակ, երբ ես էի դիմորդ, լարվածությունն ավելի մեծ էր, իսկ հիմա շրջանավարտներն ավելի հանգիստ են, ավելի ինքնավստահ, ինձ պատմեցին, որ լավ պատրաստված են: Մեծ մասը պոլիտեխնիկական համալսարանի դիմորդներ են և ուրախալի է, որ տեխնիկական մասնագիտություն նախընտրող շրջանավարտների մեջ տարեցտարի ավելանում է աղջիկների թիվը: Հայաստանն այդ առումով աշխարհում առաջատար դիրքեր է գրավում: ՏՏ ոլորտում ավելի քան 30% իգական սեռի աշխատողներ ունենք, այն դեպքում, երբ աշխարհում կանանց ներգրավվածության միջին  ցուցանիշն այդ ոլորտում 10-12% է»,- նշել է նախարարը:

«Ֆիզիկա» առարկայի քննության տևողությունը 3 ժամ է,  ավարտից մեկ ժամ անց քննական թեստերի  պատասխանները կհրապարակվեն Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում, իսկ գնահատականները քննական կենտրոններում կհրապարակվեն 5 օր հետո:

Անդրադառնալով 9-րդ  դասարանցիների  «Հայոց լեզվի» միասնական քննությանը` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ  միջին գնահատականը մոտ է նախորդ տարվա միջին գնահատականին, տարբերություններն ընդգծված են անբավարար և գերազանց ստացածների միջև.

«Մենք պետք է հասկանանք, թե այս պահին մեր աշակերտը ինչ իրական գիտելիք ունի: Պետք է հասկանանք իրական գնահատականների մակարդակը և ըստ դրա արդեն փոփոխություններ անենք ծրագրերում և չափորոշիչներում: Առանց ճշգրիտ տվյալների չենք կարող արդյունավետ ռեֆորմներ անել: 9-րդ դասարանում կենտրոնացված քննությունների նպատակն իրական պատկեր ունենալն է: Մենք պատրաստվում ենք  հաջորդ տարիներին կենտրոնացված քննությունների թիվն ավելացնել` հաշվի առնելով քննությունների արդյունքների վերլուծությունները»,-նշել է նախարարը»,- ասված է հաղորդագրությունում: