Նիկոլ Փաշինյանը այլակարծություն չի հանդուրժում. Կարինե Աճեմյան

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Մենք վերջին մեկ տարվա ժամանակահատվածում ապրում ենք «ծուռ հայելիների» թագավորությունում. ամեն ինչ գլխիվայր շրջված է, և դա տեսանք Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը իրենց պահեցին որպես ընդդիմություն։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրություններին, ասաց  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը։

«Ե՛վ այդ քայլերթը, և՛ այն զավեշտալի ձևակերպումները, որով հանդես եկավ Կոտայքի մարզպետը, ես համարում եմ պարզապես անթույլատրելի։ Այս միջամտությունները իշխանությունն իրավունք չունի անել»,- ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավորը։

Նրա դիտարկմամբ՝ Աբովյանի վերընտրված քաղաքապետն ունի քաղաքի ղեկավարման փորձ, Վահագն Գևորգյանի հետո իրենք ևս ունեն աշխատանքային փորձ։

«Նա գրագետ է, ի տարբերություն շատ իշխանական թեկնածուների, որոնք նույնիսկ տարրական 10-ամյա կրթություն չունեն, իհարկե, կարող էր անցնել այս թեկնածուն»,- ասաց Աճեմյանը:։

Ըստ Կարինե Աճեմյանի՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության  բեռը չի կարողանում տանել և ժողովրդի այն հատվածին, որոնք ընտրել են նրան, ցանկանում է ասել հետևյալը․ «Համաձայնեք, դուք սխալվել եք, պետք է վերջապես ընդունել, որ սխալմունք է տեղի ունեցել, մարդը չի կարողանում կառավարել։ Վերջին 1 տարվա ընթացքում նորմալ կառավարություն այդպես էլ չձևավորվեց»։

Անդրադառնալով արցախյան հարցին ու դրա շուրջ ծավալվող իրադարձություններին՝ Աճեմյանը նշեց, որ անընդունելի են այս առնչությամբ Փաշինյանի որոշ ձևակերպումներ։

«Փաշինյանի, կարելի է ասել, աննորմալ ձևակերպումները, վերաբերում են և՛ Արցախի ղեկավարությանը, և՛ այն ամենին, ինչ կատարվում է ներսում․․․ Երկրի ղեկավարը դավադիրներ է փնտրում երկրի ներսում․ դավադրություններ և թշնամիներ է փնտրում ներսում, իսկ դրսում նա պարզապես հաճոյանում է, իսկ մենք մեկուսանում ենք աշխարհից, պարփակված ենք այս ներքին եռուզեռի մեջ»,- ասաց նա։

ՀՀԿ-ական նախկին պատգամավորը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը այլակարծություն չի հանդուրժում և այն բոլոր քննադատությունները, որոնք վերաբերում են իշխանությանը, ուզում է սպանել։

«Օրինակ վերջերս մամուլի խոսնակն ասում է, որ խելագար պետք է լինել, որպեսզի հակադրվել Նիկոլ Փաշինյանին․ հարց եմ տալիս, որևէ այլ երկրում հնարավոր է իշխանությունն այդպիսի արտահայտություն անի, այսինքն՝ միանգամից ջնջում-վերացնում է որևէ ընդդիմադիր ուժի․ սա նշանակում է, որ կա զրո հանդուրժողականություն այլակարծության նկատմամբ»,- ասաց  Աճեմյանը։

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահի խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք հայտնվել ենք անդունդի եզրին և ցանկացած պահի կարող ենք գահավիժել, ամեն ինչ կառուցված է պոպուլիզմի վրա։

«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից, պարզապես իր մոտ դա չի ստացվում»,- ասաց նա։

Աղավնի Սուքիասյան