«Հաղթել է աբովյանցին, ձեր ցավը տանեմ»․ ԱԺ-ն ամփոփում է Աբովյանի քաղաքապետի ընտրությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 16:33
Թրամփն Իսրայելին ու Իրանին «կրակոցներն անհապաղ դադարեցնելու» կոչ է արել
08.06.2026 | 16:27
ԲՀԿ-ն վերահաշվարկ է սկսել․ պնդում է՝ կան անհամապատասխանություններ արձանագրությունների և ԿԸՀ-ում նշված տվյալների միջև
08.06.2026 | 16:24
Փաշինյանը հատուկ հետաքրքրվել է` Օսիպյանի քրգործը հո իր հետ ունեցած կոնֆլիկտի հետ կապված չի. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 16:20
«Քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս»․ «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը
08.06.2026 | 16:16
Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 16:09
Բայրամովը Ստամբուլում հանդիպել է Ֆիդանին
08.06.2026 | 15:59
Ֆրանսիական կործանիչներն առաջին ԱԹՍ-ն են խոցել Լատվիայի օդային տարածքում․ ևս մեկ դրոն մտել է Մոլդովայի տարածք ու պայթել
08.06.2026 | 15:52
Իսլամ Մախաչևը նշել է իր ամենասիրելի մենամարտը
08.06.2026 | 15:44
Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլն արձանագրում է «Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները»
08.06.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» ձերբակալված Հովհաննես Սահակյանին
08.06.2026 | 15:31
ՌԴ-ի կողմից միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան. Մարթա Կոս
08.06.2026 | 15:30
Լուկա Մոդրիչը կրկնել է Լիոնել Մեսիի ցուցանիշը հավաքականում
08.06.2026 | 15:27
Արդար ընտրություն է, առանց որևէ երկմտության․ IRI դիտորդական առաքելության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 15:19
Հայ ձյուդոիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
08.06.2026 | 15:10
ԲՀԿ-ն ԱԺ չի անցնում՝ այս պահի հաշվարկով // ՌԴ-ում ՀՀ-ից սառեցված ձկան ներմուծման ռիսկն են գնահատում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Աբովյանի ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը»,-այսպես է մեկնաբանել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի պարտությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն»։

Փաշինյանը հիշեցնում է, որ հեղափոխությունից առաջ ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացումն էր։ Այսօր իշխանությունը ընտրություններում պարտվում է առանց ապօրինի ռեսուրսի օգտագործման։ Աբովյանում իր կուսակցության պարտությունը վարչապետը չի դիտարկի իբրեւ իր վարկանիշի անկում։

«Էս ընտրություններում, ուրեմն իմացեք, ՀՀ բոլոր ընտրություններում անկախ նրանից «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն կհաղթի, թե չի հաղթի, հաղթում է հեղափոխությունը, հաղթում է ժողովուրդը»,-ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը համաձայն է, որ ընտրությունները ժողովրդավարական էին, բայց դրանք չէր կապի հեղափոխության հետ։

«Որեւէ քաղաքի ընտրություն չի կարելի կապել հեղափոխության հետ այլեւս։ Որովհետեւ երբ որ կապում ենք դրա հետ, ասում են՝ ա՜, տեսա՞ք, որ կրվեց հեղափոխությունը»,-նկատում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա համաձայն է նաեւ վարչապետի այն մտքի հետ, որ իշխանությունը չպետք է հաղթի բոլոր քաղաքներում։ Այլապես ինչ իմաստ ուներ հեղափոխությունը։ Վարչապետի մտքից հետո պարոն Մարուքյանը չի հասկանում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ասածը, ըստ որի Աբովյանում հաղթեց քրեաօլիգարխիկ ընկալումներով պատգամավորը։ Նա նկատի ուներ ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանին, որը երեկ ասել է, թե գործ տվողն իրավունք չունի հաղթել Աբովյանում։

«Մարզպետն ընդհանրապես իր պահվածքով փչացրեց ընտրությունները, երեւի լավ կլինի հրաժարական տա, բայց իր թիմն է որոշողը»,-հիասթափված ասում է պարոն Մարուքյանը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես համերաշխ է Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաղթել է ժողովրդավարությունը։ Ընդ որում, ինքը Ծառուկյանը, ի տրաբերություն Փաշինյանի, իր թեկնածուի քարոզարշավին չի մասնակցել։

-Դուք պատկերացնու՞մ եք, որ ես մասնակցեի ի՞նչ կլիներ,-հարցնում է Գագիկ Ծառուկյանը։

-Այսինքն, ավելի շատ ձա՞յն կհավաքեր,-հետաքրքրվում է լրագրողը։

-Դուք դրանում կասկածու՞մ եք,-ծիծաղում է ԲՀԿ առաջնորդը

Ծառուկյանը փորձում է հասկացնել, թե ինչու կարող էր իր թեկնածուն հաղթել քաղաքապետի ընտրություններում՝ ինքը Աբովյանում միջին խավի համար բնակարաններ է կառուցում։

«Ես Աբովյանի տոնի օրը ասեցի, որ իմ աբովյանցիների համար ես կառուցում եմ բնակարաններ, որ աբովյանցին, միջին խավը բնակարան ունենա»,-անկեղծանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Նա Էդմոն Մարուքյանի նման չի պահանջի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հրաժարականը, դա թող որոշի վարչապետը։ Այդ դեպքում նա ի՞նչ է մտածում իր խմբակցության անդամ Էդուարդ Բաբայանի այն արտահայտության առթիվ, որ թույլ չի տա Աբովյանը դարձնել գործ տվողների քաղաք․«Ես ըտենց բան չեմ լսել, ես նորից եմ ասում, հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին, ձեր ցավը տանեմ»։

Իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանը ընդունում է ի գիտություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է, բայց իրենք հաղթելու ձեւերը գիտեին։

«Եթե վարչական ռեսուրս մենք կիրառեինք, վստահաբար մեր թեկնածուն կընտրվեր։ Հետեւաբար ինչպես նախորդ անգամները մենք չենք կիրառել, այս դեպքում էլ չենք կիրառել»,-արդարանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչ Հակոբյանը։

Նույնը իշխանության ներկայացուցիչը չի պնդի ընդդիմադիրների մասով, նրանք կարծես թե վարչական ռեսուրս են կիրառել․ «Միգուցե մենք ունեինք ավելի ընտրող, որոնց վրա գործադրվել է ճնշում ու նրանք չեն ընտրել մեզ»։

Աբովյանում «Քաղաքացիական պայմանագրի» պարտությունը Նիկոլ Փաշինյանի բարեկամը չի համարի իր կուսակցության եւ վարչապետի վարկանիշի անկում։ Ուղղակի դեռ նախկինում Հայաստանում եղած բարքերն են իշխում որոշ տարածքներում։ Ի դեպ, պատգամավորը դեռ չի կարող ասել՝ կբողոքարկվե՞ն Աբովյանի ընտրությունների արդյունքները, թե՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան