Լիլիթ Մակունցը նկատողություն է արել «Իմ քայլի» պատգամավորներին. պատճառը հայտնի է

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերթական անգամ իշխող թեւի պատգամավորներին նկատողություն է արել լիագումար նիստերից բացակայելու համար։ Մասնավորապես, վերջին քառօրյայի նիստերին, որն օրակարգի հագեցվածության պատճառով դարձավ վեցօրյա, ակնառու է եղել «Իմ քայլի» պատգամավորների բացակայությունը:

Factor.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ Լիլիթ Մակունցը պատգամավորների նմանօրինակ պահվածն անընդունելի է համարել:

Խմբակցության ղեկավարը բավականին կոշտ դիտողություն է արել: Նա հստակ ասել է, եթե պատգամավորները գործուղման չեն եւ բացակայելու համար նախապես թույլտվություն չունեն, ապա առանց բացառության պետք է մասնակցեն լիագումար նիստերին:

Լիլիթ Մակունցի կողմից արված նկատողության մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց. «Եթե հարց է քննարկվում եւ պատգամավորը պետք է ելույթ ունենա, տրամաբանական է, որ պետք է դահլիճում լինի, բայց երբեմն այնպիսի անհամատեղելի աշխատանքներ են լինում, որ պատգամավորի բացակայությունից խնդիր չի կարող ծագել: Հնարավոր է՝ ցերեկվա ինչ-որ ժամերին բացակայեն, բայց երեկոյան էլի նիստերի դահլիճում լինեն: Այս ընթացքում աշխատանքները խսիտ ծանրաբեռնված են»:

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավորից՝ Սոս Ավետիսյանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչու՞ խմբակցության պատգամավորները չեն ցանկանում նիստին ներկա գտնվել, որ խմբակցության ղեկավարը նկատողություն է անում:

«Ես չեմ կարծում, որ լիագումար նիստերին չեն ուզում ներկայանան պատգամավորները: Այս խորհրդարանը էականորեն տարբերվում է մյուս խորհրդսրաններից՝ հենց ակտիվությամբ: Լինում են դեպքեր, որ մարդիկ դուրս են գալիս, ներս են գալիս, բայց ընդհանուր առմամբ խմբակցությունը հնարավորինս այստեղ է լինում»:

Դիտարկմանը, որ խմբակցության ղեկավարն անընդունելի է համարել նիստին պատգամավորների բացակայությունը, Սոս Ավոտիսյանն արձագանքեց.

«Համաձայն եմ դրա հետ, դա եզակի դեպք է՝ կապված տարբեր փաստերի հետ: Վերջին նիստը տեւեց մինչեւ ժամը ութը, բայց յոթին կար կարեւոր միջոցառում, որին որոշ պատգամավորներ գնացին: Այն պահը, երբ մենք խորհրդարանում ենք, ավելի ակնառու է»:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ խմբակցության ղեկավարը իշխանական թեւի պատգամավորներին նկատողություն է անում խորհրդարանական աշխատանքին թերի մասնակցություն ցուցաբերելու համար:

Մեկ ամիս առաջ էլ գրել էինք, որ Լիլիթ Մակունցը «Իմ քայլի» պատգամավորներին նկատողություն է արել խմբակցության նիստին չներկայանալու համար:

Ի դեպ, մի քանի օր առաջ էլ Factor.am-ն էր ֆիքսել, որ ԱԺ լիագումար նիստն ընթանում է կիսադատարկ դահլիճում:

Նարեկ Կիրակոսյան