Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է փոքր ՀԷԿ-երի դեմ բողոքող Արագածի բնակիչներին

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հունիսի 6-ին հանդիպման է հրավիրել Արագածոտնի մարզի Արագած գյուղի մի խումբ բնակիչների։ Հանդիպմանը մասնակցել է նաև տվյալ ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Մաթևոս  Ասատրյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքացիները հանդիպման էին ներկայացել բողոքի ակցիայի վայրից, որտեղ իրենց դժգոհությունն էին հայտնում Գեղարոտ գետի վրա կառուցված երկու փոքր ՀԷԿ-երի աշխատանքից՝ գտնելով, որ դրանց գործելու ժամանակահատվածում գետի ջուրը չի հասցնում ինքնամաքրվել, ինչը բացասաբար է ազդում գյուղատնտեսական մշակաբույսերի և ծառերի վրա։

Նախարար Էրիկ Գրիգորյանը լսել է հանդիպմանը ներկայացած քաղաքացիներին և տեղեկացրել, որ խնդրի լուծման նպատակով իր հրամանով  ձևավորված է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի գործողությունների շրջանակներում ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ն իրականացնում է գետի ջրի ուսումնասիրություն։ Համալիր ուսումնասիրությունների վերջնական արդյունքներից հետո հնարավոր կլինի լուծումներ առաջարկել խնդրին։

Նախարարը նշել է, որ ներկայում Գեղարոտ գետի ջրի մոնիթորինգ իրականացնող խմբի կազմում նախարարության աշխատակիցներից բացի ընդգրկված Արագած գյուղի երկու բնակչին կներգրավեն նաև միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից իրականացվելիք արդյունքների ամփոփման գործընթացներում։  Նախարար Էրիկ Գրիգորյանը շեշտել է, որ խնդրին պետք է լուծում տրվի գործող օրենքների շրջանակներում: