Արթուր Վանեցյանի մերձավորն էլ է հարվածե՞լ ՍԱՍ-ի Արտակին. ինչն է եղել «Terazza»-ում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը․ մանրամասներ

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Հունիսի 5-ի երեկոյան, ժամը 21․00-ի սահմաններում Երևանում գտնվող «Terazza» ռեստորանում տեղի ունեցած աղմկոտ միջադեպից Factor.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները երեկ գրել էին, որ նշյալ ռեստորանում ռուս գործարարների և ԱԺ նախկին պատգամավոր, «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի միջև ծեծկռտուք է եղել: Factor.am-ին հայտնի դարձավ, որ այս ծեծկռտուքում ներգրավված է եղել նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մտերիմներից Արթուր Վարսանյանը:

Մասնավորապես, Վարսանյանը, որը «Terazza» ռեստորանի մշտական հաճախորդներից է, երեկ երեկոյան ևս եղել է այդ ռեստորանում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ։ Նույն ռեստորան է մտել նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար ՍԱՍ-ի Արտակը՝ Արտակ Սարգսյանը, որն անցել է Վարսանյանի և նրա ընկերների կողքով՝ չբարևելով վերջիններիս: Վեճը ծագել է հենց այս պատճառով։ Գործարարներից մեկն Արտակ Սարգսյանին է դիմել, թե ինչո՞ւ չի բարևում: Սարգսյանն ասել է, թե չի նկատել, ինչին ի պատասխան՝ գործարարը հեգնել է թե՝ ակնոց կրի, Արտակ Սարգսյանն էլ հակադարձել է թե՝ ինքդ կրի։ Այս պատասխանից հետո գործարարը վեր է ցատկել և Արտակ Սարգսյանի դեմքին ուժգին հարված հասցրել, ինչից հետո Արտակ Սարգսյանը մոտակայքում առկա բաժակով պատասխան հարված է հասցրել։ Դրանից հետո արդեն իրադարձությունները զարգացել են շատ արագ․ սեղան են շուռ տվել, սպասք կոտրել՝ հաճախորդների ներկայությամբ, որոնց թվում նաև կանայք են եղել:

Բանը հասել է նրան, որ Արտակ Սարգսյանը արյունլվա դեմքով հայտնվել է հատակին: Factor.am-ի աղբյուրը փոխանցեց, որ նախկին պատգամավորին հատակին գտնվելու ընթացքում բազմաթիվ հարվածներ է հասցրել նաև Արթուր Վարսանյանը: Մենք կապ հաստատեցինք Արթուր Վարսանյանի հետ, որը կտրականապես հերքեց իր մասնակցությունը ծեծկռտուքին։

«Երևի սխալվում եք, նման բան չէր կարող լիներ: Արտակ Սարգսյանն այդ ՍԱՍ-ի՞ Արտակն է: Բացարձակ գործ չունեմ»,- վստահեցրեց նա: Արթուր Վարսանյանը հերքեց նաև իր և Արթուր Վանեցյանի ազգակցական կապի կամ մտերմության մասին տեղեկությունը: Սակայն, երբ հարցրինք, թե երեկ երեկոյան որտեղ է եղել, Վարսանյանը լարվեց. «Արդեն սկսում եք ինձ հարցաքննե՞լ: Տանն եմ եղել»:

Դեպքի շրջանակներում մի խումբ անձինք են հարցաքննվել: Այդ թվում Արտակ Սարգսյանն ու «Terazza» ռեստորանի բազմաթիվ աշխատակիցներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Factor.am-ի հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց Արտակ Սարգսյանին հարցաքննելու մասին մեր տեղեկությունը:

«Մարդիկ են հրավիրվել, հարցաքննվել են, հիմա հանգամանքները պարզվում են: Հրապարակելու այլ մանրամասներ չկան»,- ասաց նա: Ոստիկանության մեր աղբյուրները փոխանցեցին, որ Արտակ Սարգսյանը հարցաքննության ընթացքում հայտարարել է, թե միջադեպի հետ կապ չունի: Մեր տեղեկություններով՝ ծեծկռտուքի կողմերի միջև երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել կատարվածի հետ կապված խուսափել իրավապահներին դիմելուց։

Նարեկ Կիրակոսյան