Նախկին տնօրինության օրոք կենդանիներին «սիրելու» անվան տակ բիզնեսով են զբաղվել. Կենդանաբանական այգու տնօրեն

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Ի վերջո, պետք է բացահայտվի՝ ով է կանգնած այս զրպարտանքների հետևում, ով է պատվիրատուն, շարժվում են այն տրամաբանությամբ, որ սա դեռ գազանանոց է, այլ ոչ կենդանաբանական այգի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

«Աշխատանքիս 8 տարիների ընթացքում երբևիցե չեմ անդրադարձել նախկին տնօրինության աշխատանքին, երբևէ չեմ բացահայտել թղթաբանություններ, բայց ինձ հասցրել են. խոսքն այստեղ իմ հեղինակության ու աշխատանքի մասին է»,- ընդգծեց Ռուբեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնց պնդմամբ՝ այգում շարունակ ապօրինություններ են տեղի ունենում,  նախկին տնօրինության օրոք անձամբ են ապօրինությամբ զբաղվել՝ վաճառելով ու գնելով կենդանիներ:

«Պերուական լամա են գնել 70 հազար դրամով, կամերունյան այծ՝ 15 հազար դրամով, թունավոր սողուններ»,- թվարկեց այգու տնօրենը։

Ըստ Ռուբեն Խաչատրյանի՝ խոսքն «Էկզոտարիում»-ի տնօրեն Կարեն Մարտիրոսյանի մասին է: Ասաց՝ Մարտիրոսյանն այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանի հետ կենդանիների ակտիվ առքուվաճառքով է զբաղվել և կենդանիներին «սիրելու» անվան տակ բիզնեսով զբաղվել:

Նշենք, որ կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանը մահացել է 2014 թվականին:

«Էկզոտարիում»-ի տնօրեն Կարեն Մարտիրոսյանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց կենդանիների ապօրինի առքուվաճառքի մասին Կենդանաբանական այգու տնօրենի պնդումները:

«Պարոն Խաչատրյանը, երևի, մոռանում է, որ Եվրոպայի առաջատար երկրներում է կենդանիների առևտուր տեղի ունենում։ Եթե Ռուբեն Խաչատրյանը 9 տարի է  աշխատում Կենդանաբանական այգում, ես 27 տարի եմ այնտեղ աշխատել։ Կենդանիների առքուվաճառքն օրենքով ապօրինություն չէ, ապօրինություն է կենդանիներին թաքուն սպանելը, որի մասին պարոն Խաչատրյանը լռում է։ Նա կեղծ փաստաթղթեր է ներկայացրել և առողջ առյուծներին սպանել»,- ասաց Կարեն Մարտիրոսյանը։

Նրա պնդմամբ՝ Ռուբեն Խաչատրյանը սխալ կառավարում է իրականացնում և այգին արհեստական սնանկացման տանում:

Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն առյուծների պատմության մասին այլ տեսակետ հայտնեց: Նրա խոսքով՝ տարիներ առաջ Կենդանաբանական այգու երեք առյուծներին քնեցնելն անվտանգության նպատակներով է արվել:

Ասուլիսին ներկա Նիդերլանդների «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու համակարգող, կենդանաբանական այգիների մասնագետ Յանոշ Շանտոյի կարծիքով՝ առյուծներին քնեցնելը կենդանիների բարեկեցության մեխանիզմներից է։ «Առյուծներին էֆթանազիայի ենթարկելու որոշումը կայացնելու մեջ Նիդերլանդներից, Ֆինլանդիայից և Իրանից անասնաբույժներ են ներգրավված եղել: Այդ առյուծները քրոնիկ հիվանդ և ծեր են եղել»,- նշեց Շանտոն։

Նրա խոսքով՝ նույնիսկ իրենց մոտ՝ Նիդերլանդների  թագավորական կենդանաբանական այգում, երբեմն նման խնդիրներ են առաջանում. «Կենդանիների հանգիստ քնեցումը նորմալ և ընդունված տարբերակ է»:

Խոսելով կենդանաբանական այգու ձեռքբերումների մասին՝ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ այս տարվա հունիսի 1-ին այգին ռեկորդ է սահմանել՝ ունենալով 35 հազար այցելու: Նրա խոսքով՝ վերջին 20 տարում սա այգու արձանագրած լավագույն արդյունքն է։

Բացի այդ, ըստ նրա, առաջիկայում նախատեսվում է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի կողմից ստուգայց, որը հաջողությամբ անցնելու դեպքում Երևանի կենդանաբանական այգին կազմակերպության լիիրավ անդամ կդառնա։ Կազմակերպությանն անդամակցելու թեկնածություն երևանյան այգին ներկայացրել է 2012 թվականին: Աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ մինչ ստուգայցն այգին պետք է ամբողջությամբ ցանկապատեն, նոր թռչնանոց կառուցեն:

Այգու ցանկապատումը, ըստ նրա, կօգնի կանխել ինչպես թափառող կենդանիների մուտքն այգի, այնպես էլ ազատավանդակներից դուրս եկած կենդանիների ելքը քաղաք։

Նելլի Մելքոնյան