Տարվա տաք եղանակին ակտիվանում են աղիքային վարակիչ հիվանդությունները. ՀՀ ԱՆ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար:

Սննդամթերքը բարենպաստ պայմաններում դառնում է սննդային միջավայր մանրէների աճման և բազմացման համար: Ամռանը լավ չլվացած մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը և ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ:

Երեխաներն առավել հաճախ են հիվանդանում աղիքային վարակիչ հիվանդություններով (70%-ն արձանագրվում է մինչև 6 տարեկանների շրջանում), ծերերը, քրոնիկական հիվանդություններով տառապող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

  • մրգերն և բանջարեղենը նախքան օգտագործելը լավ լվանալ հոսող ջրով,
  • սննդամթերքը պահել փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու նպատակով,
  • շուտ փչացող սննդամթերքը պահել սառնարանում,
  • խուսափել գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում,
  • չօգտագործել կասկածելի ջուր, եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ: Այն օգտագործել միայն եռացնելուց հետո կամ խմել շշալցված ջուր,
  • աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի,
  • ծորակի ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,
  • ձեռքերը լվանալ ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո,
  • չլողալ լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ վերջիններս կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ: