3-րդ համաշխարհային պատերազմը վաղուց սկսված է․ Կարեն Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Օրերս տեղեկատվական տեխնոլոգիաների 30 ձեռնարկությունների, Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ Զինված ուժերի, Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցության խորհրդաժողով է տեղի ունեցել՝ տեղեկատվական տեխնոլոգիաները անվտանգության ոլորտում ներդնելու նպատակով, այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ըստ նրա՝ կենտրոնական հարցը կրթությունն է, մասնագետների սով կա բանակային ռազմարդյունաբերության գծով՝ սկսած արտադրության կազմակերպիչներից, վերջացրած բանվորներից։ Մասնագետների պակաս կա նաև զենքի վաճառքի, նախագծումների բնագավառում:

«Մասնագետների խնդիրը մեզ մոտ ամենաթույլ խնդիրն է։ Այսօրվա պատերազմը՝ 3-րդ համաշխարհային պատերազմը վաղուց սկսված է, որի մասին հայտարարել են Հռոմի Պապը և Անգլիայի թագուհին, մարդիկ, որոնց չհավատալ չի կարելի։ Մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ մենք դա չեն հասկանում, որովհետև պատերազմը կրում է հիբրիդային բնույթ՝ կա պատերազմ մարդկանց ուղեղների համար՝ ինֆորմացիոն պատերազմ, որն ուղղված է մարդկանց ուղեղներին և սրտերին, և այդ պատերազմը գնալով ավելի հզոր է դառնում, քան զենքի պատերազմը»,- ասաց Կարեն Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան