Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է ջրավազանը
Հասարակություն
03.06.2019 | 14:30Հունիսի 3-ին, ժամը 12:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում քաղաքացին ընկել է արհեստական ջրավազանը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ մարտական հաշվարկ՝ ջրասուզակով:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: