Եթե 10 օրում հարցս լուծում չստանա, առանց զգուշացման ինքնահրկիզվելու եմ. նախկին զինծառայող

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Այսօր կեսօրին նախկին զինծառայող, 42-ամյա Մխիթար Ալումյանը գնացել էր Պաշտպանության նախարարություն և սպառնում էր ինքնահրկիզվել: Դեպքի վայր մեկնած փրկարարներին հաջողվել է կանխել քաղաքացու ինքնահրկիզումը:

Factor.am-ի հետ զրույցում Մխիթար Ալումյանը հայտնեց, որ իրեն մոտեցել և զրուցել է  ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:

«Խոստացավ, որ 10 օրվա ընթացքում հարցը քննարկվի և լուծում կտրվի»,- ասաց նախկին զինծառայողը:

Նրա խոսքով՝ այդ քայլին գնացել է, քանի որ ստեղծված իրավիճակից այլ ելք չի տեսնում:

«22 տարի ծառայել եմ, տարին 9.5 ամիս դիրքերում եմ եղել: 2015թ. փաստաթղթերս տվել եմ, որ հերթագրեն՝ բնակարան ստանալու համար: Քանի որ դիպուկահարների հրամանատար էի ու դիրքերում էի, անձամբ գնալու և հերթագրվելու ժամանակ չունեի: Թոշակի անցնելուց հետո, պատահական իմանում եմ, որ ինձ ոչ մեկ չի հերթագրել»,- նշեց Մխիթար Ալումյանը։

2017 թվականի հուլիսի 1-ից թոշակի անցած Ալումյանն ընդգծեց, որ այս հարցով 2017 թվականի նոյեմբերից մինչ օրս պաշտպանության նախարարին 22 անգամ նամակ ու զեկուցագիր է ուղարկել, բայց ոչ մի անգամ պատասխան չի ստացել:

«Անձամբ նախարարություն էլ եմ եկել, բազմիցս նամակներ գրել, բայց ոչ մի թուղթ նախարարին չի հասել»,- նշեց Մխիթար Ալումյանը։

Մեզ հետ զրույցում նախկին զինծառայողն ասաց, որ ՊՆ շենքի մոտից ԱԻՆ աշխատակիցներն իրեն Ոստիկանության Նոր Նորքի բաժին են տարել, որտեղ բացատրագիր և ստորագրություն են պահանջել. «Հրաժարվեցի բացատրություն գրել և ստորագրություն տալ»:

Նա հավելեց, որ եթե 10 օր անց իր հարցի շուրջ նոր զարգացումներ չլինեն, կրկին Պաշտպանության նախարարություն է գնալու և այս անգամ առանց զգուշացման ինքնահրկիզվելու է:

ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն իր հերթին Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը քաղաքացու ոչ հետևողական լինելու հետևանքով է. փաստաթղթերն ուղարկել է, սակայն չի հետևել գործընթացի ամբողջական իրականացմանը:

Նրա խոսքով՝ բնակարան ստանալու համար հերթագրվել քաղաքացիները կարող են նաև փաստաթղթերն ուղարկելով, այսինքն՝ անձամբ ՊՆ ներկայանալու կարիք չկա: Այդուհանդերձ, ըստ գնդապետի, Մխիթար Ալումյանն իր փաստաթղթերի՝ Պաշտպանւթյան նախարարություն հասնելու գործընթացին չի հետևել:

«Այս գործընթացն ինչ-որ փուլում կանգնել է, և նա այդպես էլ չի հերթագրվել»,- նշեց Ալեքսանդր Ավետիսյանը: Նա հավելեց, որ այսօր քաղաքացուն հանդիպելիս խոստացել է գործին ընթացք տալ. «Քաղաքացու դիմումն այս պահին քննարկվում է, և 10 օրվա ընթացքում նրան հստակ տեղեկատվություն կտրամադրվի: Ես նաև խոստացել եմ, որ կայցելեմ նրան և կփորձենք իրավական լուծում գտնել, ինչպես նաև հորդորել եմ դուրս գալ էմոցիոնալ վիճակից»:

Նելլի Մելքոնյան