Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Մայիսի 31-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

«Նիստի օրակարգում ներառված էր ԱՊՀ հետագա զարգացմանն ու արդիակականացմանը, ինչպես նաև կառույցի իրավապայմանագրային հենքի կատարելագործմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների ձևաչափով և ընդլանված կազմով կայացած քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ինովացիոն ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությանը ու մտավոր սեփականության օբյեկտների ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերով մաքսային մարմինների փոխգործակցությանը։

Քննարկումների արդյունքներով ստորագրվել է մեկ տասնյակ փաստաթուղթ, մասնավորապես՝ գիտության հիմնարար ուսումնասիրությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման, թանգարանային գործում համագործակցության, ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների, ապրանքների մաքսային ձևակերպման ու վերահսկման կարգի կանոնարգման վերաբերյալ:

Փոխվարչապետ Գրիգորյանը, անդրադառնալով ԱՊՀ երկրներում առաջատար տեխնոլոգիաների զարգացման հարցերին և կարևորելով վերջիններիս կիրառումը տնտեսության տարբեր բնագավառներում, վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը կիսվել սեփական փորձով տնտեսական փոխգործակցության ընթացքում։ Միաժամանակ ընգծել է ԱՊՀ ձևաչափում էներգետիկայի, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցման ոլորտներում հեռանկարային ուղղություններով փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետևողական ջանքերի կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։