Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է մարտի 24-ից 29-ը Հայաստանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի կազմակերպմանն էական աջակցություն ցուցաբերած` Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, օլիմպիադայի ժյուրիի անդամներին և լավագույն արդյունքներ արձանագրած մասնակիցներին:

«Համալսարանն արդյունավետ համագործակցում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ իր մասնակցությունն ունենալով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում արդեն երկրորդ անգամ անցկացվող օլիմպիադայի ընթացիկ և նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը, արդյունավետ համարելով ՀՀ պաշտպանության նախարարության և կրթօջախի համագործակցությունն ու ընդգծելով համալսարանի ուսանողների ակտիվ մասնակցությունը օլիմպիադայի աշխատանքների կազմակերպմանը, համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը կլինի շարունակական:

Հանդիպման ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մի շարք դասախոսների և ուսանողների խրախուսել է պատվոգրերով»,-ասված է ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: