Հայաստանում թոքի քաղցկեղից տարեկան 1.500 մահ է գրանցվում. ֆլեշմոբ՝ ընդդեմ ծխախոտի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և գլոբալ գործընկերներն  ամեն տարի այս օրն իրականացվող քարոզարշավով հնարավորություն են տալիս բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը ծխախոտի և երկրորդային ծխի ազդեցության վնասակար ու կյանքի համար վտանգավոր հետևանքների մասին:

Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա թեման «թոքերի առողջությունն է»։ ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի Եվրոպայի հրապարակում օրվա խորհրդին համահունչ ֆլեշմոբ էր կազմակերպել։

«Սա մի ֆլեշմոբ էր՝ նվիրված հենց թոքի քաղցկեղին, որովհետև այն ուղղակիորեն կապված է ծխախոտի օգտագործման հետ և 2019 թվականի  Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը նվիրված է թոքի  քաղցկեղին: Մեր մասնակիցները, հազալով,  ցույց են տալիս, թե ինչի է բերում ծխախոտի օգտագործումը: Ես նշեցի, թե ինչքան դեպք ենք ունենում և ինչքան մահեր՝ դրա պատճառով»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Նախարարի ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում ծխախոտի ազդեցությամբ թոքի քաղցկեղից տարեկան 1.500 մահ է գրանցվում: Բացի այդ՝ ծխախոտը շնչառական քրոնիկ հիվանդություններ ու տուբերկուլյոզ է առաջացնում: Արսեն Թորոսյանի խոսքով՝ կարևոր է հատկապես երիտասարդների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը։

«Մենք  ի սկզբանե պետք է կանխարգելենք  դրա ներթափանցումը մեր հասարակության շրջանում, հատկապես՝ դեռահասների, ինչին ուղղված են ծխախոտային ինդուստրիայի մարքեթինգային քայլերը. իրենց համար ստանալ  նոր հաճախորդներ՝ անկախ նրանից, թե այդ հաճախորդները քանի տարի կապրեն և ինչ մահով կմահանան»,- ընդգծեց առողջապահության նախարարը։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ծխել մի քանի անգամ է  փորձել: Ասում է՝ ԱՄՆ-ում ապրելով՝ եկել է այն գիտակցության, որ հասարակությունն այն չի ընդունում, և դադարել է ծխել։

«Իրականում դա այնքան էլ դժվար բան չէ, եթե ձեռքի տակ կան հանրային քաղաքականության ճշգրիտ գործիքներ: Մենք աջակցում ենք Հայաստանի Կառավարությանն ու քաղաքացիական հասարակությանը, քանի որ այստեղ ծխախոտի վնասակար պրակտիկայից ազատվելու համար ամուր և կայուն  սկզբունքներ որդեգրելու կարիք կա»,- նշեց Շոմբի Շարփը։

2016-2017 թթ. Հայաստանում անցկացված հետազոտության տվյալներով՝ հանրապետությունում ծխում է տղամարդկանց 51.5%-ը և կանանց 1.8%-ը: Տղամարդկանց դեպքում սա Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի ամենաբարձր ցուցանիշներից է, կանանց պարագայում՝ միջին:

Հայաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը միացել է 2004 թվականին: Այդ ժամանակից ի վեր մի շարք միջոցառումներ է հասցրել իրականացնել, այսօրվա ֆլեշմոբը դրանց շարունակությունն էր: Առողջապահության ոլորտի պատասխանատուներն ասում են՝ ավելի շատ անելիքներ կան՝ ուղղված Հայաստանն անծուխ դարձնելուն:

Նելլի Մելքոնյան