Բողոքի ակցիաներն ուղղորդված էին. Լոռու մարզպետը՝ գազի գնից բողոքող վարորդների գործադուլի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

2018 թվականի հոկտեմբերի 10-ին Լոռու մարզպետ նշանակված Անդրեյ Ղուկասյանն այսօր առաջին անգամ ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու անցած 7 ամիսների ընթացքում Լոռու մարզպետարանի ու մարզի ղեկավարի կողմից կատարված աշխատանքները:

Մարզպետը նախ խոսեց ձեռքբերումների մասին՝ առանձնացնելով հատկապես այն, որ բուժհաստատություների տնօրենների, բժիշկների և միջին բուժանձնակազմի թափուր հաստիքների ընտրության հարցում թափանցիկություն է նկատվել: «Որևէ բարեկամ, որևէ ընկեր, ծանոթ առավելություն չունի մրցույթներում: Եվ դա ցույց է տալիս մեր այս ամիսների կատարած աշխատանքը»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը:

Նա տեղեկացրեց, որ առողջապահության ոլորտում կան նորություններ. Վանաձորի բժշկական կենտրոնը ստացել է ինվազիվ սրտաբանության ծառայություն մատուցելու լիցենզիա, և շուտով հիվանդանոցում կբացվի ինվազիվ բաժանմունք:

Մարզի ղեկավարը խոսեց նաև ուսումնական հաստատություններում արձանագրված բացահայտումների մասին՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ այն տնօրենը, որի կողմից արձանագրվել են չարաշահումներ, պետք է ազատվի աշխատանքից. «Այն տնօրենները, որոնք կատարել են ապօրինի գործողություններ, պետական բյուջեից հատկացված միջոցներն օգտագործել են այլ նպատակներով կամ գողացել են, եթե նույնիսկ փոխհատուցում են պետությանը հասցված վնասը, դա չի նշանակում, որ իրավունք ունեն գլխավորելու կրթական հաստատությունը»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Վանաձորում գործունեություն ծավալող երթուղային տաքսիների վարորդները գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով գազի գնի բարձրացման դեմ:

Factor.am-ը մարզպետից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գազի գնի հետ կապված խնդիրը, ո՞ւմ է դիմել այդ հարցով: Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ մի քանի գրություն է ուղարկել տարբեր կառույցների, հիմա սպասում են լիազոր մարմնի ստուգումների արդյունքներին: Նա հավելեց, որ նշված բողոքի ակցիաներն ուղղորդված են եղել:

«Լիազոր մարմինները պետք է գան և ստուգումներ իրականացնեն, որպեսզի տեսնենք՝ վարորդների բարձրացրած անհանգստությունն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Սակայն նորից եմ հայտարարում, որ գազի գնի բարձրացում տեղի չի ունեցել: Ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր բողոքն արտահայտել, բայց կոնկրետ այդ ակցիան կազմակերպված էր քաղաքական ուժերի, մի քանի անհաջող քաղաքական գործիչների կողմից: Բայց կազմակերպված էր շատ վատ և ակնհայտ: Այսինքն՝ եղել էին վարորդներ, որոնք ճնշման ներքո էին հայտնվել հրապարակում, որն անընդունելի է: Եթե դա լինի ինքնաբուխ, որևէ խնդիր չկա, բայց երբ որ ուղղորդվում է և սպառնալիքի տակ են մարդիկ հայտնվում հրապարակում, դա անընդունելի է»,- ասաց Ղուկասյանը:

Լոռու մարզում խնդիրները շատ են, սակայն, մարզի ղեկավարի կարծիքով, մի քանի տարվա ընթացքում դրանց կարելի է որոշ չափով լուծում տալ:

«Վստահ եմ, որ ցանկացած բնագավառ, իր խնդիրներով հանդերձ, մեկ կամ երկու տարվա մեջ կարելի է բերել շատ նորմալ վիճակի և դնել զարգացման ուղու վրա: Այն կոռուպցիան ու խանգարող հանգամանքները, որոնք նախկինում եղել են և այդ համակարգերը տարել են լճացման ու քայքայման, դրանք հիմա վերացված են»,- վստահեցրեց մարզպետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթևիկ Ղազարյան