Աբովյանում վախի մթնոլորտ է, իսկ մարզպետը շատ է խառնվում այս ընտրություններին. Աբովյանի քաղաքապետի թեկնածու

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքում համանքապետի ընտրություններ են տեղի ունենալու:

Քաղաքապետի պաշտոնին հավակնում է 6 թեկնածու, որից 5-ն անկուսակցական է, մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Factor.am-ը զրուցել է անկուսակցական թեկնածուներից Սասուն Գրիգորյանի հետ։

– Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել Աբովյանի քաղաքապետի ընտրություններին և ինչո՞ւ աբովյանցիները հենց Ձեզ պետք է տան իրենց քվեն։

– Քաղաքս լուրջ հիվանդ է, դրա համար էլ որոշեցի մասնակցել քաղաքապետի ընտրություններին և աբովյանցիներին առաջարկել իրենց կյանքի որակը փոխելու իմ տարբերակը։ Ինչո՞ւ պետք է աբովյանցիներն ինձ տան իրենց քվեն, որովհետև ես առաջարկում եմ նորամուծություն, որը կծառայի քաղաքի զարգացմանը և վերափոխմանը:

– Իսկ ի՞նչ մեխանիզմներով եք դրան հասնելու: Գրեթե բոլոր թեկնածուները խոսում են քաղաքի զարգացման և վերափոխման մասին, բայց գործնական ի՞նչ քայլեր եք անելու։

– Ես առաջարկում եմ ներդնել համայնքային պարտատոմսեր, որոնք հնարավորություն կտան քաղաքը զարգացնել և ֆինանսական միջոցների պակաս չունենալ։ Սա նորամուծություն է, որը, ի դեպ, Հայաստանում առաջին անգամ կկիրառվի, եթե ես դառնամ համայնքի ղեկավար։ Առաջարկում եմ նաև Աբովյան քաղաքն ամբողջությամբ ասֆալտապատել և ոչ թե դա անել որոշ փողոցներում կամ փողոցների առանձին հատվածներում: Իհարկե՛, մեր պատկերացմամբ, քաղաքի ամբողջական ասֆալտապատմանը մենք կհասնենք 5 տարվա ընթացքում։ Մեր ծրագրերի մեջ է մտնում նաև ջրահեռացման համակարգի փոփոխությունը, որպեսզի անձրևներից հետո քաղաքում փոքրիկ նավակներով շրջելու անհրաժեշտություն չառաջանա: Որպես առաջնային լուծման ենթակա խնդիր դիտարկում ենք նաև քաղաքի ամբողջական լուսավորության հարցը:

– Իսկ ինչպե՞ս եք կարողանալու այս աշխատանքներն իրականացնել, քաղաքային բյուջեն կբավարարի՞, թե՞ կկարողանաք նաև այլ միջոցներ ներգրավել։ 

– Քաղաքի բյուջեն պատկառելի է, հետևաբար՝ պետք է այն ճիշտ բաշխել: Անհրաժեշտ է նաև քաղաքապետարանում հաստիքների ճիշտ վերանայում իրականացնել: Ինչ վերաբերում է քաղաք ներդրումներ բերելուն, վստահեցնում եմ, որ եթե քաղաքապետարանը նպաստավոր պայմաններ ստեղծի, ներդրողներն այստեղ կգան, այստեղից չեն հեռանա նաև աբովյանցիները, որոնք իրենց ապագան հիմա կապում են Երևան քաղաքի հետ։

– Քարոզարշավի զգալի մասն արդեն անցել է, ինչպե՞ս եք այն գնահատում:

– Աբովյանի գործող քաղաքապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև որոշակի լարվածություն կա, իսկ աբովյանցիներն այդ լարվածությանը նայում են որպես շոու։ Մի տեսակ իմ ու քոնի բաժանում է այդ ուժերի մեջ, իրենց քարոզչական ռեսուրսներն են նաև օգտագործում՝ դարձյալ իմ և քոնի համար: Նորերն էլ, ըստ էության, աշխատում են հների մեթոդներով: Ավելին ասեմ՝ շատ ավելի բիրտ են կիրառվող միջոցների հարցում: Աբովյանում վախի մթնոլորտ է տիրում։ Պետք է նշեմ նաև, որ Կոտայքի մարզպետը շատ է խառնվում այս ընտրություններին, ամեն վայրկյան շահարկում է՝ «մեր թեկնածուն վարչապետի թեկնածուն է»։

– Այդ պարագայում ինչպե՞ս եք կարողանում անցկացնել Ձեր քարոզարշավը։

– Քաղաքն ամբողջությամբ չեմ պաստառապատել մյուսների նման, քարոզարշավն անցկացնում եմ աբովյանցիների հետ անընդհատ հանդիպումներով, այցելում եմ նրանց բնակարաններ, տեղում ծանոթանում իրենց խնդիրներին, լսում իրենց առաջարկները։ Ես աբովյանցիներին շատ եմ լսում:

– Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։

– Շատ բարձր, աբովյանցիներն իմ կողքին են։

– Եթե, այնուամենայնիվ, չհաղթեք հունիսի 9-ին կայանալիք ընտրություններում, հնարավո՞ր է՝ Ձեր հավաքած ձայներով սատարեք այլ թեկնածուի։

– Ո՛չ, որևէ մեկին չեմ աջակցի, բացառում եմ:

Աղավնի Սուքիասյան