Երևանում քաշքշուկ է տեղի ունեցել մի խումբ զինվորականների և քաղաքացու միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է մի խումբ զինվորականներ և մի քաղաքացու միջև վիճաբանությունը: Տեսանյութը հրապարակել է Վահան Ջանոյան անուն-ազգանունով օգտատերը, որի հետ էլ տեղի է ունեցել միջադեպը:

Վահան Ջանոյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նա երթևեկելիս է եղել, երբ մի խումբ զինվորակններ հանկարծակի հատել են փողոցը՝ անցնելու նպատակով: Վարորդն ազդանշան է տվել, զգուշացրել, որ չանցնեն չթույլատրված վայրով, ինչն էլ միջադեպի առիթ է հանդիսացել:

«Ես Ջրվեժից իջնում էի Մասիվ, տեսա, որ զինվորականները սկսեցին խմբակային հատել փողոցը՝ չնախատեսված վայրից: Ես սիգնալ տվեցի և արգելակեցի: Ես որ արգելակեցի, նրանք մոտեցան: Ասացի՝ չես տեսնո՞ւմ, որ 20 մետր այն կողմ «զեբրա» է, ինչո՞ւ ես այստեղով անցնում: Նա պատասխանեց, որ կանցնի՝ որտեղով կուզի: Ասում էին՝ ինչ կուզենք՝ կանենք, ծառայող տղերք ենք: Նրանք ինձ հայհոյեցին, ես՝ իրենց: Ավտոյի դռները սկսեցին բացել: Հետո եկավ նրանց հրամանատարը և նրանց տարավ, թե չէ երթևեկությունը կաթվածահար էր»,- մանրամասնեց Վահան Ջանոյանը:

Քաղաքացու պնդմամբ՝ զինվորականները եղել են ենթասպաներ, քանի որ այդ տարածքում ենթասպաների դպրոց կա: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 30-ին: Վահան Ջանոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի կապակցությամբ իրավապահներին չի դիմել:

Պաշտպանության նախարարությունում միջադեպի մասին տեղյակ են: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ին փոխանցեց, որ ծառայողական քննություն է իրականացվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան