Ինչպես կնշվի մայրաքաղաքում Երեխաների պաշտպանության միջազգային օրը. միջոցառումների ցանկ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առիթով մայրաքաղաքում մի շարք միջոցառումներկանցկացվեն:

Հունիսի 1-ին Ազգային ժողովի նախագահը և ԱԺ պատգամավորները հրավիրում են ամենափոքրիկ քաղաքացիներին միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը Բաղրամյան պողոտայում և Ազգային ժողովի բակում: Երեխաներին սպասվում են տարաբնույթ միջոցառումներ թատերական խմբերի, երաժիշտների, բակային խաղերի, հեքիաթներ ընթերցող պատգամավորների մասնակցությամբ:

Բաղրամյան պողոտայում օրվա մեկնարկը կտրվի ժամը 12:00-ին ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի մասնակցությամբ, որին կհաջորդեն խոհարարական, հրուշակեղենի, ռոբոտաշինության, խեցեգործության, լեգոյի վարպետաց դասերը:

Մինչև ժամը 18:00-ը պողոտայում փոքրիկները կավճանկարչությամբ կզբաղվեն, կգործի նաև լուսանկարման տաղավար, մանկական վերնիսաժ, երաժշտական հարթակ:

Ազգային ժողովի այգում կգործի  թատերական հարթակ, դիսկոտեկ, արտադպրոցական կենտրոնների տոնավաճառ, զիփլայն, ավտոմոդելավորման ցուցադրություն, հանրային քննարկում երեխաների խնդիրների շուրջ, հեքիաթների ընթերցում:

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ Երևանի տարբեր վայրերում կմասնակցեն տոնական միջոցառումների: Նախատեսվում է այց Երևանի 2800-ամյակի այգի, զբոսանք Հանրապետության հրապարակում և Կասկադում:

Ժամը 13:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Կոմիտասն ու Թումանյանը՝ մանուկների աչքերով» խորագրով միջոցառումը: Այն նվիրված է Վարդապետի և Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակներին: Միջոցառումը ներկայացնում է «Տունտունիկ» կրթամշակութային կենտրոնը, ելույթներով հանդես կգան կենտրոնի սաները:

Ժամը 16:30-ին «Հիկարի» hայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաները օրիգամի կպատրաստեն թանգարանի միջնաբակում:

Ժամը 17:30-ին տեղի կունենա ցուցահանդես՝ Մալաթիայի հայորդաց տան գեղանկարչության դասարանի սաների մասնակցությամբ:

Տոնական օրը կեզրափակվի ժամը 18:00-ին՝ դասական երաժշտության համերգով: Ելույթ կունենան փոքրիկները և Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակահարների անսամբլը (դիրիժոր Արամ Հարությունյան):

Երևանի քաղաքապետարանը և Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում են մասնակից դառնալու տոնական զվարճալի ծրագրին: Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ, շատ պաղպաղակ, վիկտորինաներ, որի հատուկ մրցանակը՝ հեծանիվը կամ ֆոտոխցիկը, կհանձնվի ամենաբանիմացին: Երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար:

Ազատության հրապարակում տոնական միջոցառումները փոքրիկները համար կմեկնարկեն ժամը 11:00-ին և կշարունակվեն մինչև 13:30-ը: Մանուկներին սպասվում է համերգային ծրագիր: