47 պատգամավորի պահանջով ստեղծվել է քննիչ հանձնաժողով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
31.05.2019 | 16:15Ազգային ժողովի 47 պատգամավորների պահանջով՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով 2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միզրոյանը։
«Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,-ասաց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։