Ծխելու հետևանքով աշխարհում 6 մլն մարդ է մահանում. այսօր Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Առողջապահության համաշխարային կազմակերպությունն այսօր նշում է Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը: Օրվա խորհուրդը ծխախոտի վնասակար և մահացու ազդեցության մասին հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացումն է։

Այս տարի Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն անցկացվում է «Ծխախոտը և թոքերի առողջությունը» խորագրով և նպատակ ունի բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը թոքերի շնչառական հիվանդության, ինչպես նաև առողջության համար թոքերի կարևորության մասին։

Այս թեմայով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է տարեկան աշխարհում ծխախոտի հետևանքով մահացող մարդկանց թիվը՝ 6 մլն:

Արսեն Թորոսյանը նաև հրապարակել է Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ անցկացված հարցման արդյունքները:

«Ունենք 8.800 քվեարկող, ինչը շատ ներկայացուցչական ընտրանք է մեր երկրի համար, և այսպիսի դրական արդյունքներ. 94%՝ կողմ, 6%՝ դեմ»,- նշել է նախարարը։

Նշենք, որ Երևանում այսօր Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ֆլեշմոբ է անցկացվելու:

Նելլի Մելքոնյան