Հովհ․ Հովհաննիսյանը Մարուքյանի՝ ԵՊՀ-ում և Ագրարային համալսարանում ունեցած հետաքրքրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ  պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն քննդատություններին, որ հանրապետականների օրինակով  իշխող ուժը քաղաքականացնում է բուհերը՝ սեփական թիմակիցներին մտցնելով  բուհական խորհուրդների կազմ։

«ԵՊՀ-ի խորհրդի նախագահը կուսակցական չէ, բժշկական համալսարանինը կուսակցական չէ, Պոլիտեխնիկի խորհրդի նախագահը ևս կուսակցական չէ, Ճարտարապետաշինարարական համալսարանինը՝ կուսակցական չէ,  Շիրակի պետական համալսարանինը՝ ևս, այնպես որ սա չտեսնել և ասել, որ ՀՀԿ-ի նույն գործն ենք անում, սա, կներեք, անբարոյականություն է»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ Էդմոն Մարուքյանի ուշադրության կենտրոնում են հայտնվել ԵՊՀ-ն և Ագրարային համալսարանը, քանի որ նա այնտեղ ունի հետաքրքրություններ։

«Իմ քայլի» պատգամավորի խոսքով՝ բուհերը ապաքաղաքականացնելու հացերը վերջնականապես լուծելու համար մշակվում է օրենքի նախագիծ, որը կնպաստի բուհերի ինքնավարության բարձրացմանը, ուստի կոչ է անում էդմոն Մարուքյանին ԱԺ ամբիոնից խոսել լուրջ հարցերի մասին։

«Միշտ պատրաստ ենք խոսելու և քննարկելու, բայց եկեք քննարկենք լուրջ հարցեր նույն այս օրենքի, ինքնավարության հետ կապված, ոչ թե էստեղ իրար մեղադրեն՝ «լսըմես», կամ «տենըմես»-ի մեջ․ դա ոճ չի խոսելու»,- ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: