Նրանք պատմության մեջ նաև այդ քայլով կմնան. Արարատ Միրզոյանը՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Որևէ բան չի կարող սեպ խրել Արցախի ու Հայաստանի միջև: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը։

«Դա անթույլատրելի է, եթե որևէ մեկը կփորձի սեպ խրել, ես կորակեմ դա որպես ազգային դավաճանություն»,- ասաց Միրզոյանը։

Նա անդրադարձավ Արցախի ներկա և նախկին նախագահների կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդությանը։ Հարցին՝ դա ՀՀ ներքին հարցերին միջամտություն չէ՞ր, Միրզոյանը պատասխանեց. «Ի վերջո՝ դատական գործընթացի մասին է խոսքը, ես միշտ աշխատում եմ ձեռնպահ մնալ մեկնաբանել որևէ իրադարձություն, որը տեղավորվում է դատական պրոցեսի մեջ։ Ժամանակը բոլոր գնահատակնները կտա»:

Միրզոյանը նաև անդրադարձավ քննադատություններին, որ ՀՀ իշխանությունները կարող էին կանխել այդ քայլը։

«Ինչի՞ համար, մարդիկ քաղաքական գործիչներ են, իրենց որոշումները կայացնում են, իրենք անհրաժեշտ են համարել այդպիսի միջնորդություն անել։ Չէ՞ որ յուրաքանչյուրս ամեն վայրկյան մեր խոսքով, մեր գործողություններով կերտում ենք մեր ճանապարհը և այն, ինչը մյուս վայրկյանին հետագիծ է դառնալու։ Հիմա այդ մարդիկ ճիշտ են գտել անել այդ քայլը և պատմության մեջ նաև այդ քայլով մնալ, ինչո՞ւ փորձենք կանխել»,- նշեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան