Նախագահի անձի նկատմամբ հարգանքի բացակայություն չկա. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ անդամ չընտրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավորի հարցը կլուծվի այնպես, ինչպես սահմանված է օրենսդրությամբ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ թեկնածուի հերթական ընտրության տապալմանը։

«Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը կշարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»,- ասաց նա։

Միրզոյանը, միժամանակ, հորդորեց խորհրդարանի՝ ՍԴ դատավորի թեկնածու չընտրելը չմեկնաբանել որպես նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի դրսևորման բացակայություն։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ որոշի հանդիպել նախագահի հետ ու քննարկել հարցը, Միրզոյանը պատասխանեց, թե ինքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերաբար հանդիպում ու տարբեր հարցեր քննարկում է։ Հարցին էլ՝ ինչո՞ւ նախագահ Արմեն Սարսգսյանը չի առաջադրում Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որը նախորդ խորհրդարանում մերժվեց Հանրապետականի կողմից, Միրզոյանը պատասխանեց. «Նորից հղում անեմ օրենքներին՝ թեկնածու առաջադրելու իրավունքը նախագահին է, և նա ունի իր պատկերացումները։ Նա, ելնելով այս կամ այն փաստարկներից, առաջադրումներ է անում։ Տեսնենք՝ հաջորդ առաջադրումը ոնց կինի»։

Արձագանքելով դիտարկամնը, թե ԱԺ-ն արդեն 3-րդ անգամ է մերժում նախագահի թեկնածուին, սա նշանակում է անվստահությո՞ւն հայտնել նախագահի ինստիտուտին, Արարատ Միրզոյանն ասաց, որ դա ոչ թե դիտարկում, այլ քաղաքական հայտարարություն է։

«Ես նման պնդում չէի անի: Խնդրում եմ սա բոլորովին չմեկնաբանել որպես նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի բացակայություն։ Տեսնենք՝ հաջորդ առաջադրումն ինչպես կլինի։ Բոլորովին դեմարշ չկա։ ԱԺ-ն պետք է ընտրի կամ չընտրի այն թեկնածուին, որին առաջադրում է նախագահը», – եզրափակեց Արարտ Միզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան