Քաղաքացիները վախենում են, որ Կառավարությունը ձեռքերը լվանում է և դիմել են ծայրահեղ միջոցի. Գևորգ Գորգիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

«Հյուսիս-Հարավ» մայրուղում բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների հետ հանդիպման էր եկել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ավինյանի հայտարարությունը հերթական ահազանգն է եղել քաղաքացիների համար, և նրանք վախենալով, որ այլևս որևէ գումար չեն ստանա ու կարծելով, որ կառավարությունը լվանում է ձեռքերը՝  դիմել են այս ծայրահեղ քայլին․ «Ամեն ինչ գնում է նրան, որ ձեռքերը լվանում է կառավարությունը, և դրա համար են վախեցած մարդիկ: Նաև ունեն փորձ՝ «Հյուսիս-Հարավի» վրա ինչ-որ փուլում պարսկական ընկերություն է աշխատել, որը գումարների 1/3-ը վճարել է և փախել»:

Ըստ Գորգիսյանի՝ ընկերությունը, որը պարտք է քաղաքացիներին, առաջարկով է հանդես եկել, որին դեմ է արտահայտվել Տիգրան Ավինյանը․ «Առաջարկում էին ամեն կատարված փուլի համար, երբ «Կորսանին» գումար կվճարվեր, դրա 10 տոկոսը պահվեր որպես դեպոզիտ՝ հետագա կամ ընթացիկ խնդիրները շտկելու համար: Նրանք առաջարկում էին այդ պահուստային, կուտակված միջոցների կեսը տրամադրել ենթակապալառու ընկերությունների պարտքերի մարմանը, մյուս կեսը՝ հետագա խնդիրները լուծելու համար, բայց Ավինյանը պատասխանեց, որ դա կարող է և ընդունելի չլինել, որովհետև միգուցե «Կորսանի» պարտավորությունները մեր պետության նկատմամբ ավելի մեծ լինեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։