Մենք բոլորս ծառայում ենք պետականության մշակույթին. պարգևատրման հանդիսավոր արարողություն նախագահական նստավայրում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով արվեստի, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների և պատվավոր կոչումների:

«ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Շնորհավորելով ներկաներին Հանրապետության տոնի, ինչպես նաև պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ թեև նրանք տարբեր ոլորտներ են ներկայացնում, բայց բոլորը միասին ծառայում են մեկ՝ պետականության մշակույթ ձեւավորելու նպատակին:

«Մենք հոգով, սրտով, մեր ողջ գիտակցությամբ ոչ միայն պիտի ծառայենք մեր պաշտոնին, այլև այն հիմնական արժեքին, որի համար ծնվել ու ապրում ենք, հակառակ դեպքում այս ամենը կլինի ընդամենը ծառայություն: Դուք բոլորդ այսօր ներկայացնում եք մեզ, մեր երկիրը, մեր երկրի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ եք, սակայն բոլորդ իրականում ծառայում եք մեկ ընդհանուր մշակույթի՝ պետականության մշակույթին»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Առիթն օգտագործելով՝ նախագահը շնորհավորել է նաև բոլոր նրանց, ովքեր իրենց պարտքը կատարում են խղճով, սիրով ու ստեղծագործաբար են վերաբերվում իրենց աշխատանքին և այդ կերպ ցույց են տալիս իրենց մեծ սերն ու նվիրումը հայրենիքի նկատմամբ: «Թույլ տվեք բոլորիս անունից շնորհակալություն հայտնել բոլոր արվեստագետներին, տարբեր ոլորտների գործիչներին, պետական ծառայողներին, որոնք արժանի են պետական պարգևի»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում առիթ կունենա շատերին շնորհակալություն հայտնել՝ նրանց նվիրման, ստեղծագործական աշխատանքի ու ձեռքբերումների համար»,-ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: