Արցախի Բերձոր համայնքում կհիմնադրվի գյուղատնտեսական քոլեջ

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության կառավարության և ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանի անվան կրթական հիմնադրամի միջևկնքվել է փոխըմբռնման հուշագիրհամաձայն որի՝ հիմնադրամը  Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքում կհիմնադրի ժամանակակիցնյութատեխնիկական բազայով հագեցած գյուղատնտեսական քոլեջ:

«Հուշագիրը  ստորագրել  են   Արցախի Հանրապետության  կրթությանգիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը  և կրթական հիմնադրամի  նախագահ, բարերար   Անուշավան  Աբրահամյանը: Համագործակցությունն իրագործվել է ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ: Նորաստեղծ քոլեջի շենքը տրամադրել է Քաշաթաղի վարչական շրջանը, իսկ վերանորոգումը, կահավարումն ու ժամանակակից ուսումնական և մասնագիտական լաբորատորիաներով հագեցումը կատարվելու է հիմնադրամի կողմից:

Քոլեջում կներդրվի գյուղատնտեսական մինչև 8 մասնագիտություն,  կստեղծվի մինչև 50 աշխատատեղեր: Բացումը նախատեսվում է 2020 թվականին:

Կարևորելով հուշագիրը` ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե  Աղաբալյանը նշել է, որ  միջին որակավորմամբ մասնագետ- արհեստավորները պահանջված են Արցախի աշխատաշուկայում և ներդրվող մասնագիտությունների ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով գործատուների և աշխատաշուկայի առաջնահերթությունները. «Ստեղծելով նման  կրթական հաստատություն և  պատրաստելով համապատասխան   մասնագետներ՝  մենք  կսկսենք  ավելի  արդյունավետ   օգտագործել   մեր  ունեցած  ռեսուրսներըորոնք  կնպաստեն մեր երկրի  զարգացմանը:  Այս  ծրագիրը  մենք  կիրականացնենք   ՀՀ  կրթության  և  գիտության  ու  ԱՀ  գյուղատնտեսության նախարարությունների  հետ  համագործակցությամբ»,-մասնավորապես  ասել է  ՆԱղաբալյանը:

Բարերար Անուշավան Աբրահամյանը նշել է, որ հիմնադրամը  կրթական   ծրագրեր է իրականացնում հատկապես   միջին մասնագիտական   և արհեստագործական  ուսումնական  հաստատություններում` նպատակ ունենալով աջակցել մարզերում ապրող  երիտասարդներին` մասնագիտություն և աշխատանք ունենալու հարցում :

 «Հայաստանի  9  մարզերում  բացել ենք  արհեստագործական  ուսումնարաններորտեղ  ուսուցանվում են  վարսավիրական,  հասարակական  սնունդ  և  սապասարկում,  կար ու  ձև,  դիզայնփայտամշակում,  շինարարական  հարդարման աշխատանքներ,համակարգիչների  վերանորոգում,  ռոբոտաշինություն,    ծրագրավորումգինեգործությունոսկերչություն    և  այլնԽորհրդակցելով  ԱՀ ԿԳՍ  նախարարության    ներկայացուցիչների  հետ,  մենք՝  հիմնադրամի   ներկայացուցիչներս,  նկատել  ենք,  որ    Արցախում գյուղատնտեսական մեծ  հնարավորություններ  կանսակայն  մասնագետները  քիչ  ենԱյդ պատճառով   որոշել  ենք  Բերձորում  ստեղծել գյուղատնտեսական   քոլեջորտեղ կպատրաստվեն  անհրաժեշտ  մասնագետներ»,- իր խոսքում նշել է ԱԱբրահամյանը՝    ընդգծելովոր  իրենց  նպատակն  է`  մշտապես   օժանդակել  կրթական հաստատություններին  և  պայմանը` առանց  հիմնադրամի  թույլտվության  ուսումնական հաստատությունները  չօգտագործել   այլ  նպատակներով:

ՀՀ  կրթության և գիտության  նախարարության    նախնական  (արհեստագործական)   և   միջին  մասնագիտական   կրթության  վարչության   պետ  Արտակ  Աղբալյանի խոսքով` Բերձորում  գյուղատնտեսական  քոլեջ    հիմնելու  ծրագիրը   Արցախի  և  Հայաստանի կրթական համագործակցության  հերթական գործնական արդյունքն է. «ՀՀ ԿԳՆ  կտրամադրի ներդրվող   մասնագիտությունների   բոլոր չափորոշիչներըձեռնարկներըդասագրքերը: Կկազմակերպի դասախոսների վերապատրաստումինչպես նաև   ուսումնական ծրագրում կներդնենք  ձեռնարկատիրական մոդուլըորը  մեր ծրագրային նորություններից է և  Հայաստանում  արդեն երկրորդ տարին է,   ինչ    իրականացվում  էԱյն  նպատակ   ունի   շրջանավարտներին  տալ ոչ  միայն  տեսական  և գործնական գիտելիքներայլև  ձեռնարկատիրական հմտություններ»,-մասնավորապես  նշել է  Ա.  Աղբալյանը:

 Հավելենք,  որ «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը 2006 թվականից Հայաստանի  մարզերում միջին մասնագիտական կրթության ոլորտում բերագործական նպատակով ներդրումային ծրագրեր է իրականացնում:

Արցախում հիմնադրված քոլեջը «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի կողմից հովանավորյալ տասներորդ միջին մասնագիտական կրթական հաստատությունն է :

Տեղեկացնենք, որ բարերար Անուշավան Աբրահամյանին ընդունել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը»,- ասված է հաղորդագրությունում: