«Գազպրոմ Արմենիային» պատկանող դպրոցում վարձը հասնում է 1․5 մլն դրամի․ Ծարավ Աղբյուրի բնակիչներն անվճար կրթվելու հնարավորություն չունեն․ պատգամավորը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց Երևանում նորակառույց թաղամասերում պետական դպրոցների բացակայության հարցը։

Ըստ պատգամավորի՝ մասնավորապես Երևանի Ծարավ Աղբյուր թաղամասում չկա պետական դպրոց, կառուցված է նոր մասնավոր դպրոց, որի տարեկան վարձավճարը հասնում է 1-1․5 միլիոն դրամի։

Խնդրի վերաբերյալ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ թաղամասում պետք է կառուցվեր դպրոց, սակայն հետագայում այդ տարածքը տրվել է այլ ընկերության՝ «Գազպրոմ Արմենիային»։

«Ներկայումս քննարկում ենք կապիտալ ներդրումների լուրջ ծրագրեր և քննարկում ենք, թե որտեղ են ներդրվելու բյուջով առաջացած եկամուտները և դիտարկում ենք ամբողջ Երևանում դպրոցաշինության խնդիրը լուծելու հարցը»,- ասաց նախարարը։

Պատգամավորը հետաքրքրվեց՝ իսկ հնարավոր չէ՞ մասնավոր դպրոցի սեփականատեր «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հետ քննարկել տարածք վարձակալելու տարբերակը։ Ի պատասխան Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ տարբերակը կքննարկվի։

Մանրամասները՝ տեսանյութում։