Ինչո՞ւ պետք է խուսափեմ. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ԲՀԿ-ի օրակարգում այս պահին Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցություն չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցին՝ նա ասաց. «Ինչ օրենքն է, օրենքի սահմաններում կատարվել է»:

Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի հետ նրա՝ ազատության մեջ լինելուց հետո չի հանդիպել: «Ո՛չ հանդիպել եմ, ո՛չ զանգել եմ»,- հավաստեց նա: Factor.am-ի հարցին՝ խուսափո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելուց՝ ԲՀԿ ղեկավարը պատասխանեց. «Բայց ինչո՞ւ պետք է խուսափեմ: Չի եղել, չենք զանգել, կապ չկա»:

Հարցից, թե ժամանակին Ռոբերտ Քոչարյանն աջակցել է իր բիզնեսներին, Ծառուկյանը սրտնեղեց. «Ինձ ոչ մեկը չի աջակցել, որևէ մեկի առաջ պարտավորություն չունեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան