Աննա Հակոբյանը հյուրընկալել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաներին

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ աշխատակազմից տեղեկացնում են, որ «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 27-ի երեկոյան կառավարական առանձնատանը կրտսեր դստեր՝ Արփի Փաշինյանի հետ հյուրընկալել է Բոստոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի 5-րդ դասարանի 20 աշակերտների։

Ապրիլ ամսին Բոստոնում Աննա Հակոբյանն այցելել էր Սուրբ Ստեփանոս ազգային վարժարան և տեղեկանալով, որ մայիսի վերջին աշակերտներն իրենց արձակուրդն անցկացնելու են Հայաստանում, խոստացել էր նրանց կհյուրընկալել։

Հանդիպմանը երեխաները պատմել են, որ արձակուրդի ընթացքում այցելել են Արցախ, Սարդարապատ, բազմաթիվ թանգարաններ Երևանում։ Նրանք անկեղծացել են, որ կցանկանային ամեն տարի գալ Հայաստան։  Վարժարանի սան Վարդան Առաքելյանի հարցին, թե արդյո՞ք հեշտ է լինել վարչապետի տիկին, Աննա Հակոբյանն ասել է, որ իր կյանքը երբեք հեշտ չի եղել, քանի որ իր ամուսինը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե´ խմբագիր, թե´ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ միշտ պայքարել է անարդարության դեմ, հետապնդվել, հայտնվել ընդհատակում ու նաև բանտում։ «Այժմ մենք շատ ենք աշխատում և ամեն ինչ անում, որ մեր երկրի խնդիրները լուծվեն։ Իմ կյանքը փոխվել է, քանի որ այժմ ինձ բոլորն են ճանաչում և շատ դժվար է դարձել նույնսիկ քաղաքում քայլելը։ Բայց բոլոր փոփոխություններն էլ ես ընդունում եմ սիրով, քանի որ գիտեմ, որ եկել է մի ժամանակ, որ պետք է ծառայել երկրի համար»,- ասել է Աննա Հակոբյանը։

Հանդիպմանը աշակերտները ներկայացրել են այցից ստացած իրենց տպավորությունները, այնուհետև բանաստեղծություններ արտասանել, երգել հայրենասիրական երգեր։