Բելառուսի դեսպանատան ոդիսականը. շռայլությո՞ւն, թե՞ փողերի լվացում. fip.am

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Բելառուսի Հանրապետությունը Առինջում տեղակայված դեսպանության շենքը 2014-ին ձեռք է բերել Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված անձից՝ վճարելով շուկայական գնից մոտ չորս անգամ ավել։

Բելառուսի դեսպանությունը Հայաստանում միակն է, որը գտնվում է մայրաքաղաք Երևանից դուրս։

2014 թ.-ին դեսպանությունը Երևանի Նիկոլ Դումանի փողոցից տեղափոխվեց Կոտայքի մարզի Առինջ գյուղ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատան հետնամասում գտնվող շինություն։ Դեսպանատան շենքը և հողատարածքը Բելառուսի Հանրապետությունը 2014 թ.-ին գնել է Ծառուկյանի հետ փոխկապակցված անձից։

Դեսպանատան շինության պատմությունը

Կոտայքի մարզի Առինջ համայնքի Մ. Բաղրամյան փողոցի 9,9/1 հասցեում գտնվող տունը և հողատարածքը, որտեղ 2014 թ.-ին տեղափոխվել է Բելառուսի դեսպանատունը, երկար տարիներ պատկանել է 1960 թ. ծնված, նախկինում Առինջի բնակիչ, ներկայում Երևանի Կենտրոնում՝ Պուշկինի փողոցում հաշվառվածԺևիկ Սամվելի Մկրտչյան անունով անձին։

Ըստ Կադաստրի տվյալների, այդ հողատարածքում բոլոր ավարտված և կիսավարտ շինությունները կառուցվել են 2007-2008 թթ.-ին, երբ Ծառուկյանն իր քաղաքական և տնտեսական վերելքի վրա էր, և նրա՝ Առինջի բլրի վրա գտնվող «կալվածքն» արդեն երկու կողմից շրջափակել էր Ժևիկ Մկրտչյանի հողատարածքը։

Ավելի քան կես հեկտար (5371 քմ) տարածք զբաղեցնող ներկայիս դեսպանատան տարածքը մինչև 2009 թ.-ն ամբողջովին պատկանել է Ժևիկ Մկրտչյանին։ 2010 թ.-ի դեկտեմբերին նա հողատարածքի մոտ երկու երրորդը (3747 քմ) վաճառել է Երևանի բնակիչ Հարություն Տիգրանի Թորոսյանին։ Գործարքը կատարվել է 110 մլն դրամով (մոտ 300 000 դոլար)։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: