ԱԺ-ն պետք է ուսումնասիրի ու պարզի՝ Հրայր Թովմասյանն օրենքի խախտմա՞մբ է ՍԴ նախագահ դարձել․ Ն․Բաղդասարյան

Լուրեր

23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ

– Պարո՛ն Բաղդասարյան, անցած շաբաթ ԱԺ-ում տեղի ունեցան անցումային արդարադատության թեմայով լսումներ։ Ի՞նչ տվեցին այդ քննարկումները։

– Անցումային արդարադատության թեմայով լսումները հանգեցրին նրան, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ընդդիմադիր և մեր խմբակցությունները ձևակերպեցին այն օրակարգը, որը պետք է ներկայացվի ԱԺ-ին։ Օրակարգն այն էր, որ վեթինգի պետք է գնալ երեք ճանապարհով՝ ստուգել տվյալ դատավորի մասնագիտական ունակությունը, հանցավոր աշխարհի հետ կապերը, գույքը կամ արդյո՞ք նա թույլ է տվել կոպիտ խախտումներ, որի արդյունքում իր լիազորությունները կարող են դադարեցվել։ Առաջարկվեց, որ վեթինգ իրականացնի անկախ հանձնաժողովը, նաև վեթինգին մասնակցել չցանկացողներին թույլ տալ թոշակի գնալ:

– Անցումային արդարադատության ներդրման վերաբերող օրինագծերի մշակումները դեռ չե՞ն սկսվել։

– Չեմ կարող ասել, քանի որ ներգրավված չեմ այդ քննարկումներում: Կարծում եմ՝ սկսված կլինի, քանի որ նախորդ տարի արդեն որոշակի աշխատանքներ կատարել ենք Կառավարությունում, և հնարավոր է, որ այդ աշխատանքները շարունակվում են։ Եվ չի բացառվում, որ առաջիկայում Արդարադատության նախարարությունը նախագծերը ներկայացնի ԱԺ։

– Վեթինգ պե՞տք է կիրառվի նաև իրավապահ համակարգի մյուս կառույցների՝ Ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների վրա և ինչո՞ւ պետք է կիրառվի։

– Որպես կանոն՝ վեթինգը կիրառվում է դատական և քննչական մարմինների վրա, չի կիրառվում քաղաքացիական մարմինների, քաղաքացիական պաշտոնատար անձանց նկատմամբ։

– Ինչո՞ւ անցած շաբաթ հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած վեթինգի ներդրո՞ւմից զգուշացավ:

– Կարծում եմ, որ անձն իրականում գնահատել է, որ իր կատարած գործողությունները չեն բերում ցանկալի արդյունքի։ Այսինքն՝ ինքն իրեն սպառել էր։ Բացի այդ՝ կային խոսակցություններ, որ ԲԴԽ նախագահ նշանակվելիս նա կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրությունը։ Անձը նշանակվել էր ԲԴԽ անդամ այն դեպքում, երբ ՍԴ դատավոր էր:

– Համաձա՞յն եք կարծիքների հետ, որ պետք է հրաժարական տան նաև ԲԴԽ մյուս անդամները։

– Կարծիքներ կան նաև, որ ՍԴ անդամներն էլ պետք է հրաժարական տան, բայց ես դեռ այնպիսի մեխանիզմ չեմ տեսնում, թե չորս տարի պաշտոնավարման ժամանակ ունեցող մարդուն ինչը կստիպի հրաժարական տալ։

– Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ գործող Սահմանադրությամբ ՍԴ-ն ոչ թե անդամներ, այլև դատավորներ է ունենում։ Մինչդեռ Սահմանադրության անցումային դրույթներով անդամներից դատավոր դառնալու մեխանիկական անցումը ձևակերպված չէ։ Եվ, այդպիսով, ՍԴ-ն այսօր դարձել է իրավազորություն չունեցող մարմին:

– Ծանոթ եմ Գագիկ Ջհանգիրյանի այդ հայտարարությանը, և այդքան էլ համամիտ չեմ դրա հետ: Բայց այդ տեսակետը գոյության ու քննարկվելու իրավունք ունի։

– Ձեր կարծիքով՝ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով ե՞րբ կհրապարակի որոշումը։

– Ես կարծում եմ, որ Վերաքննիչ դատարանը կվերացնի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, և գործը կգնա իր բնականոն հունով։ Կարծում եմ՝ բանը չի հասնի ՍԴ-ի քննությանը, օրենքի պահանջը դա է:

 – Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո քննարկվում է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հավանական հրաժարականի հարցը։ Նրա հրաժարականն անհրաժե՞շտ է:

– Այն, որ նա պետք է հրաժարական տա, տրամաբանական է, որովհետև այդ պաշտոնին է նստել օրենքի կոպիտ խախտումով։ Մենք ունենք բազմաթիվ հրապարակումներ, թե նախորդ իշխանությունների օրոք ինչպես է այդ պաշտոնը զբաղեցրել։ ԱԺ-ն նույնպես այստեղ անելիք ունի, կարծում եմ՝ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի ու պարզի՝ արդյո՞ք Հրայր Թովմասյանն օրենքի խախտմամբ է այդ պաշտոնը զբաղեցրել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան