Ալեքսանդր Ազարյանը գիտական կոչումից չի զրկվի. Սմբատ Գոգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Ես երբեք անուններ չեմ նշել, մինչև մեկը գրավոր հարցում չի արել: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադարձավ իր հայտարարությանը, որ մի շարք ռեկտորների աստիճանների և կոչումների մասով խնդիրներ կան:

Լրագրողի հարցին՝ ինչ-որ մեկը եկել է ու ասե՞լ է, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը գրագողություն է արել, Գոգյանը պատասխանեց. «Հիմա իմ ասածին հավատո՞ւմ եք, թե՞ ոչ: Ես անուններ չեմ նշում: Այդ մարդը գիտությունների թեկնածու է, ուղղակի զայրացած էր, ասաց՝ ես այդ մարդուն ճանաչում եմ, նա չէր կարող դիսերտացիա գրել: Դրանցի հետո 1in.am-ը մեզ հարցում ուղարկեց՝ կոնկրետ այդ մարդու անունը նշելով, մենք էլ պատասխանեցինք: Իր ատենախոսությունը 2 այլ ատենախոսությունների հետ ունի համընկնում: Նրանցից մեկը պաշտպանել էր իրենից առաջ, մյուսը՝ իրենից հետո: Համընկել էր Վազգեն Ռշտունու և Տիգրան Նահապետյանի աշխատանքների հետ»:

Գոգյանը նշեց, որ այս հարցով մի քանի անգամ դիմել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին. «Ազարյանը պաշտպանել է 2005 կամ 2006 թվականին, դրա համար այդ դեպքի համար հետ չենք գնացել»:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ հիմա այս տեղեկությունները տարածվեցին, արդյո՞ք դա կապված էր Ռոբերտ Քոչարյանի գործի հետ և ինչո՞ւ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի անդամ Լիլիթ Թադևոսյանի դեպքը չի բարձրաձայնվում, երբ մամուլում ասում էին, որ վերջինիս աշխատանքը նույնպես «քոփի փեսթ» է, Գոգյանը պատասխանեց. «Որովհետև դեռ ոչ ոք չի եկել ԲՈԿ և գրություն չի գրել՝ խնդրելով ստուգել Լիլիթ Թադևոսյանի աշխատանքը»:

Նա նաև ասաց, որ Ալեքսանդր Ազարյանը գիտական կոչումից չի զրկվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան