Ես գիտեմ, թե բոլորի ատենախոսություններն ով է գրել և ինչի դիմաց է գրել. ԲՈԿ ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած արտահերթ նիստում ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանը մանրամասնեց, թե ինչո՞ւ է դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատությունն ուսումնասիրության առարկա դարձել:

Նա ասաց, որ անցած տարվա օգոստոս-սեպտեմբերին Բարձրագույն որակավորման կոմիտե է այցելել մի քաղաքացի՝ հայտարարելով, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությունն արտագրված է:

«Գիտնականների մեջ բոլորը գիտեն՝ ով ով է, ով ում ատենախոսոսւթյունն է գրել։ Ուղղակի այդ ամենն ապացուցելի չէ։ Նույնիսկ ես գիտեմ՝ ում ատենախոսությունն ով է գրել, ինչի դիմաց և այլն։ Գիտությունն իրենից նաև էթիկա է ենթադրում, գիտնականը չի կարող անազնիվ լինել։ Ես գիտեմ մարդկանց, որոնք 15 հոդված արտագրել են ուրիշից։ Մեկը Ռուսաստանում հոդված էր տպում, ինքը թարգմանում էր հայերեն և այստեղ տպագրում։ Հետո դա բացահայտվեց և նա հետ կանգնեց», – նշեց Սմբատ Գոգյանը։

ԲՈԿ նախագահը, միաժամանակ, տեղեկացրեց, որ իր ղեկավարած կառույցը պաշտպանության նոր կարգ է մշակել, որն էլ ցանկանում է առաջիկայում, որոշ կետեր օրենսդրության հետ համաձայնեցնելուց հետո, ներկայացնել Կառավարությանը:

«Օրինակ՝ ես կողմ եմ, որպեսզի ատենախոսությունների պաշտպանությունը հեռարձակվի ուղիղ եթերով։ Սա պետք է կանոնակարգվի», – ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ շատ ասպիրանտներ չեն համաձայնում ատենախոսությունը պաշտպանել առցանց հեռարձակմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան