Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում. Աննա Հակոբյանը՝ պաշտոնական այցերին Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր կրկին հայտարարեց՝ արտերկրյա այցերի ընթացքում, երբ ուղեկցում է ամուսնուն, այդ ծախսերը բյուջեի հաշվին չեն արվում։

«Ես իմ ամուսնուն շատ եմ սիրում: Իմ շրջագայությունները նաև շատ են ստացվում, որովհետև ի տարբերություն նախորդների, ես այլ գործունեություն էլ եմ վերցրել ինձ վրա: Օրինակ՝ ԱՄՆ գնացել եմ պատվիրակությամբ: Հետո Ղազախստան գնացի էլի առանց ամուսնուս: Եթե ուզում են փողերի վատնում փնտրել, ասեմ, որ, օրինակ, ԱՄՆ այցի համար ծախսել ենք 10 միլիոն դրամ, իսկ բերել ենք 755 միլիոն դրամ: Ես չեմ կարող ուղղակի որևէ տեղ գնալ, ես դրա ժամանակը չունեմ: Ես ունեմ ամուսին, երեխաներ: Ունեմ փոքրիկ երեխա, ում համար սթրես է իմ որևէ տեղ գնալը: Եթե իմ այցը օգուտ չլինի Հայաստանին, ես դա չեմ անի, ռեսուրս ու ժամանակ չեմ ծախսի դրա վրա: Եթե իմ գնալը շատ կարևոր չլինի, ես երբեք չեմ գնա»,- պարզաբանեց վարչապետի տիկինը։

Մանրամասները՝ տեսանյութում։