Նախկինում հիմնադրամներին փոխանցում անելը եղել է մոնոպոլիա. Աննա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Բոլորիս ուզում եմ ուղղակի խորհուրդ տալ՝ ի վերջո ազատվենք համեմատականից և զերծ մնանք նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և հարաբերությունների վրա պրոյեկտելու ցանկությունից կամ սովորությունից: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություն կատարողներին և այն փաստին, որ այդ անձանց թվում կան այնպիսիք, որոնք նախկին իշխանության օրոք ևս նման նվիրատվություններ արել են՝ հաճոյանալու նպատակով։

Աննա Հակոբյանը շեշտեց՝ նման հարցերի անդրադառնալը ժամանակի և ռեսուրսի անիմաստ վատնում է համարում. «Ես հիմա գուցե մի հինգ րոպե խոսեմ այդ մասին, Դուք էլ ձեր լրատվամիջոցում հոդված գրեք, բայց դա ռեսուրսի ու ժամանակի վատնում է: Չկա նման բան ու չի կարող լինել: Երկու հիմնադրամներին նվիրատվություն անել ազատ են բոլորը: Հիմնադրամներին նվիրատվություն անելը նախկինում եղել է մոնոպոլիա. ոչ բոլորն են իրավունք ունեցել երկրի ղեկավարի տիկնոջ հիմնադրամին նվիրատվություն անել: Երբեմն մեր հանդիպումներին մարդիկ միջնորդներով են գուցե ուզում ճշտել՝ կարո՞ղ են, թե՞ դա կրկին ինչ-որ բան է նշանակում: Մենք առաջին իսկ օրից ասել ենք՝ չունենք նման բարդույթ՝ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ո՛չ ապագա մարդկանց հետ կապված: Մենք մեր անելիք աշխատանքը, նպատակները ներկայացնում ենք բոլորին և բոլորի նվիրատվության համար շնորհակալ ենք, քանի որ դրանք ծառայելու են մեր նպատակների իրականացմանը: Դա կլինի թոշակառուի 2000 դրամ, քանի որ հազար դրամով անգամ նվիրատվություն ունենք մեր հաշվեհամարներին, թե Ձեր նշած մարդկանց նվիրատվություն, կամ այլ համագործակցություն»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան