Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Մայիսի 26-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ներկա են եղել կոմիտեի փոխնախագահներ Ալբերտ Բոյաճյանը, Ստեփան Դերբեդրոսյանը, Ռոլանդ Շառոյանը և գործադիր կոմիտեի անդամները:

Իշխան Զաքարյանը ներկայացրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման և փակման արարողությունների ստեղծագործական խմբին, խաղերի գլխավոր մրցավարին և պատասխանատուներին: Ներկայացվել են նաև խաղերի ջահը վառելու արարողության ընթացքը և այլ կազմակերպչական ծրագրեր:

Այս տարի ևս, ի նշան Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, կվառվի երեք ջահ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մասնակիցներին Երևանում դիմավորելու, նրանց Արցախ ուղեկցելու և տեղավորելու հետ կապված հարցեր: Իշխան Զաքարյանի խոսքով՝ ինչպես նախորդ երեք՝ ամառային ն 5-րդ, 6-րդ և ձմեռային առաջին խաղերի, այնպես էլ այս խաղերի կազմակերպման ու անցկացման ծախսերը հոգալու են հովանավորները։

Համահակական խաղերն առաջին անգամ անցկացվելու են Արցախում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Ստեփանակերտում, ուստի կազմակերպիչներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում բոլոր մանրուքներին: Նպատակն է, որպեսզի մասնակիցները ոչ միայն հետաքրքիր անցկացնեն խաղերը, այլև առնչվեն Արցախի պատմությանը, մշակույթին, հյուրընկալ մթնոլորտին՝ էլ ավելի ջերմացնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստը տեղի կունենա մայիսի 28-ին Արցախում: