Եվրոպայի լիգայի եզրափակիչն «Արսենալի» համար մղձավանջ է լինելու. Արսեն Վենգերը՝ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելն «Արսենալի» համար մղձավանջ է լինելու: Այս մասին հայտարարել է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը՝ անդրադառնալով  Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշմանը: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:

Վենգերը հիասթափված է Մխիթարյանի՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը չմասնակցելու որոշումից:

«Ժամանակակից աշխարհում չպետք է լինի այնպես, որ քաղաքականության պատճառվ ֆուտբոլ խաղալը հնարավոր չլինի»,- նշել է Վենգերը:

Նա նաև աջակցություն է հայտնել ֆուտբոլային այն երկրպագուներին, որոնք թանկ տոմսերի պատճառով հույս չունեն խաղին ներկա գտնվել:

The Guardian-ի փոխանցմամբ՝ «Արսենալ»-ը 3500 տոմս է վաճառել, իսկ «Չելսի»-ն՝ 2000:

Ֆուտբոլային ակումբների համար անսովոր է, որ եզրափակչից առաջ բոլոր տոմսերը սպառած չեն:

«Ակումբները նման խնդիր չունեն, նրանք  կատարյալ պայմաններում են գործում, մասնավոր ինքնաթիռ ունեն և բիզնես կարգի հարմարավետ տեղեր: Այստեղ երկրպագուների հարցն է»,- ընդգծել է Վենգերը:

Վենգերը հավելել է, որ «Արսենալին» աջակցում է և միշտ ակումբի կողքին է լինելու:

«Դա իմ ակումբն է: Ես այդ ակումբին իմ կյանքն եմ տվել: Այժմ խաղերին որպես երկրպագու եմ հետևում.  երջանկանում եմ, երբ նրանք հաղթում են և տխրում, երբ լավ չեն խաղում»,- ասել է Վենգերը:

Նելլի Մելքոնյան