ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնում. ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
23.05.2019 | 18:37ՀՅ Դաշնակցությունն այսօր՝ մայիսի 23-ին հանրահավաք է հրավիրել Երևանի Ազատության հրապարակում:
Կուսակցությունը ներկայացնելու է «առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները»:
Նշենք, որ ՀՅԴ-ի նախաձեռնած հանրահավաքին մասնակցում են նաև մի շարք ՀՀԿ-ականներ: Մասնավորապես, մեր տեսախցիկը ֆիքսեց Շուշան Պետրոսյանին, Մենուա Հարությունյանին, ինչպես նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանին: