«ՍԴ-ն և ԲԴԽ-ն ՍՊԸ չեն, որ երբ ուզենանք լուծարենք»․ պատգամավորները ՍԴ-ն և ԲԴԽ-ն ցրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

«Իմ քայլը» վաղը առաջարկելու է մեխանիզմներ Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի ազդեցությունը առաջիկայում զսպելու համար։ Իշխանական պատգամավորները խուսափում են ասել, թե հատկապես ինչ մեխանիզմների մասին է խոսքը:

«Խոսքը նրա մասին է, որ էնպիսի հնարավորություններ ստեղծվեն, էնպիսի գործիքակազմ ստեղծվի, որ համակարգում եղած մարդիկ, որոնք չպետք է էդտեղ գտնվեն, հնարավորություն ունենան և խրախուսենք, նպաստենք, որ էդտեղ չլինեն»,- ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։

Իմքայլական պատգամավորը չի շտապի ասել, որ իրենք մտածում են ՍԴ-ն և ԲԴԽ-ն ցրելու տարբերակների մասին, ինքը սպասվելիք միջոցառումներն անվանում է համակարգերի առողջացում։ Պատգամավորն, ի դեպ, չի բացառում, որ կրկին ունենան ժողովրդի աջակցության կարիքը բարեփոխումները առաջ տանելու համար։

«Էս տեսակի ռեֆորմները չեն կարող տեղի ունենալ առանց բնակչության աջակցության, որովհետև սա հասարակական համերաշխությանը տանող և հասարակության մոտ եղած հիմնավոր մտահոգությունները հաշվի առնելով դրանց փարատման ուղղությամբ տարվող քայլեր են»,- հավատացնում է պարոն Դանիելյանը։

Այնուամենայնիվ, իմքայլականներն առանց նկարահանվելու ցանկության չեն հերքում, որ վաղվա լսումների ժամանակ կխոսեն հիշյալ մարմինները ցրելու մասին։ Գևորգ Պետրոսյանը վստահեցնում է՝ չկա որևէ սահմանադրական գործիք, որը իշխանությանը թույլ կտա Հրայր Թովմասյանի և Գագիկ Հարությունյանի ղեկավարած հիմնարկները ցրել կամ դատավորներին պարտադրել հրաժարական տալ:

«Եթե էդպիսի դրույթ չկա Սահմանադրության մեջ, բնական է, որ խոսքը կարող է վերաբերվել մարմինը լուծարելուն կամ ցրելուն, այլ կոնկրետ պաշտոնյաների հրաժարականներին, իսկ աշխատանքի իրավունքի կամավորության բնույթը թելադրում է, որ էդ պաշտոնյաները հրաժարական տան իրենց նախաձեռնությամբ, իրենց ներքին կամքին համապատասխան, եթե, իհարկե, նրանք այլ հիմքով չեն զրկվում այդ պաշտոնից»,- նկատում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Պարոն Պետրոսյանն իշխանությանն առաջարկում է լուրջ վերաբերվել պետական մարմիններ ստեղծելու կամ լուծարելու գործընթացին․  «Որովհետև դա ՍՊԸ չի ոչ էլ, ասենք, ինչ-որ մի բանի ցեխ ա, որ մենք երբ ուզենանք լուծարենք, երբ ուզենանք ստեղծենք»։

Պատգամավորն իշխանությանն ասում է՝ եթե կոնկրետ պաշտոնյայի ապօրինության մասին տեղեկություններ կան, պետք է գնալ նրա հետևից, ոչ թե մտածել ինստիտուցիոնալ համակարգը լուծարելու մասին։

«Ես էդպիսի իրավիճակ չեմ տեսնում, որ Սահմանադրական դատարանը կամ ԲԴԽ-ն իր ամբողջ կազմերով տան հրաժարական»,-արձանագրում է ԲՀԿ-ական պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավորը չի բացառում, որ անցումային արդարադատության դրույթներով իշխանությունը տարբերակներ գտնի դատական այդ երկու մարմինների հետ իր հաշիվները մաքրելու համար։ Ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանը զարմանում է, թե ինչու՞ պիտի իշխանությունը մտածի դատական այդ մարմինները ցրելու մասին:

«73 տոկոսանոց վստահություն ունեցող իշխանության համար որևէ խանգարող հանգամանք չեմ տեսնում բարեփոխումներ իրականացնելու, ցանկացած օրենք էստեղ կարող է ընդունվել, ցանկացած Սահմանադրության նախագիծ այստեղ կարող է ընդունվել»,- արձանագրում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պարոն Մարուքյանը ոչ մի խնդիր չի տեսնի, եթե իշխանությունը, ի վերջո, օրենքի ճանապարհով տարբերակներ մտածի և հասնի Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականներին․ «Օրենքով ցանկացած բան կարելի է անել»։

Համենայնդեպս, ըստ պարոն Մարուքյանի, «Լուսավոր Հայաստանին» իշխանության նման սցենարների մասին ոչինչ հայտնի չէ։ Վաղը կսկսվեն անցումային արդարադատության մասին լսումները, որից հետո պարզ կդառնա, թե դատական բարեփոխումների որ ճանապարհով է ուզում գնալ իշխանությունը։

Մհեր Արշակյան