Ես կուզեի, որ Մանվել Գրիգորյանին մեկ օր շուտ ազատ արձակեին, հասներ իր երեխաներին. Դոն Պիպո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մանվել Գրիգորյանն իր բոլոր սխալների հետ մեկտեղ՝ անցած ճանապարհ ունի, ես կուզեի, որ նրան մեկ օր շուտ ազատ արձակեցին, որ հասներ իր երեխաներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը:

Անդրադառնալով իր և Մանվել Գրիգորյանի միջև նախկինում եղած թշնամանքին՝ Ասատրյանն ասաց. «Ես կուզեի, որ Մանվել Գրիգորյանին մեկ օր շուտ ազատ արձակեին, հասներ իր երեխաներին։ Ես անձամբ կգնայի, իրեն Աստվածաշունչ կնվիրեի, որ նա գնար՝ Աստծո գիտությունը հասկանար, իմանար, որ գալու է ժամը ու պատասխան է տալու։ Ինձ թվում է՝ նա արդեն պատասխան է տվել, դա բավարար է: Ես կուզեի, որ ինքն իր անցած ճանապարհի համար գոնե այսքանով ներվեր, հասներ իր թոռներին, դա մեր սրտանց ցանկությունն է»:

Հիշեցնենք, որ էջմիածնեցի Մանվել Գրիգորյանն ու Արթուր Ասատրյանը կալանավորվել էին 2018թ. հունիսին, Ասատրյանը՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, իսկ Մանվել Գրիգորյանը՝ առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու համար։

2018թ. սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվեց Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակվեց կալանքից, իսկ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ կալանքի տակ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան